Ես չեմ հասկանում, թե ինչն է քանդվում, եթե խոսվում է բարձրագույն դատական ատյանները միավորելու եւ սահմանադրության կիրառումը ընդհանուր դատարաններ բերելու, այդ կոնցեպտը կիրառելու մասին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելու քայլը համարվում է արդեն գործող համակարգը քանդելու գործողություն:
«Ինձ համար քանդելու դիսկուրսն ընդհանրապես անընդունելի է: Նույն տրամաբանությամբ, կիասանախագահական համակարգն ինչո՞ւ էին քանդում, ինչու էին այդ ինստիտուտները, որ այդքան տարի գործել էին, ինչու էին դրանց բովանդակությունը փոխում: Այդպես կարելի է ամեն ինչին արձագանքելն: Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի ստեղծմանը, ապա մենք ներառական հանձնաժողով ունենք, ներառականության սկզբոըւնքով ենք հանձնաժողովը ձեւավորել, որտեղ կա կարծիքների բախում, կա թեժ բանավեճ ու դա շատ նորմալ է եւ ընդհանուր պրոցեսի վրա միայն դրական է անդրադառնում:
Գերագույն դատարանի ստեղծման հաջորդ դրական կետը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը, բացառվի ՍԴ-ի դատական ակտերի չկատարումը այլ դատական ատյանների կողմից եւ մի շարք այլ առավելություններ, որոնք կապված կլինեն գերագույն դատարանի մոդելի հետ: Մոդելի մասով տարբեր նրբերանգներ կան, որոնք մանրամասն կքննարկվեն»,-ասաց նա: