f

Անկախ

Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի իմ թեկնածուն չի եղել… Ռուստամ Բադասյան


Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի իմ թեկնածուն չի եղել, կառավարության թեկնածուն է եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից:

«Ինչու ենք կենտրոնացել նրա վրա: Եղել էր կառավարության կողմից առաջադրված թեկնածություն, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց: Պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց»:

Այժմ կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ում մասին Բադասյանն ասաց. «Պարոն Շաթիրյանն էլ կարծում եմ՝ ատ դրական թեկնածու է, եւ ՍԴ դատավորի բարձր կոչմանն արժանի մասնագետ է եւ անձնավորությունը»:

Դիտարկմանը, որ Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց քանի որ այդ կառույցի ղեկավար չդարձավ, նեղացավ ու հրաժարվեց անդամությունից, արդարադատության նախարարն արձագանքեց. «Դա ցավալի միջադեպ էր: Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ դա պարզաբանելու այդ հարցը:

Հարցին, թե արդյոք ՍԴ դատավորի երեք թեկնածուներն այն անձինք են, որոնք եթե ԱԺ կողմից ընտրվեն ՍԴ դատավորներ, փոխելու են ՍԴ-ի ներսում տիրող իրավիճակը, ընդհանրապես մեծանալու է հանրության մոտ վստահությունը ՍԴ-ի նկատմամբ, Բադասյանը պատասխանեց. «Ես միայն կառավարության թեկնածուի մասով թույլ կտամ կարծիք արտահայտել: Կարծում եմ՝ այո, պարոն Շաթիրյանի թե մասնագիտական, թե անձնային հատկանիշները բավարարում է ՍԴ-ում գործունեության համար եւ ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որեւէ կարծիք արտահայտել, որովհետեւ նրանք ՀՀ նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուներ են»:

Նա նկատեց, որ հասարակությունն իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել ՍԴ դատավորի այս կամ այն թեկնածուի հետ կապված, առկա ռիսկերի հետ կապված եւ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ փարատել, կամ չփարատել այդ կասկածները:

Ռուստամ Բադասյան ՀՀ Արդարադատության նախարարություն

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին