«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը, քանի դեռ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը չի սկսել թիմի հետ մարզումները:
Մեսսիի օրական վարձատրության չափը հասնում է 110 հազար եվրոյի: Այսինքն՝ հենց այսքան գումար կկորցնի նա՝ ամեն օր մարզումներից բացակայելով:
Նշենք, որ նախորդ շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրեց «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Դրանից հետո, Մեսսին հրաժարվել է ժամանել թիմի բժշկական հետազոտությանը: