f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ օգոստոսի 23-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 42 792-ի, ապաքինվածներինը՝ 35 991-ի, մահվան դեպքերինը՝ 852-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 30-ին, վարակվածների թիվը հասավ 43 750-ի, որոնցից 37 650-ն առողջացել են, մահացել է  877 մարդ, ընդհանուր կատարվել է  205450 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, հայտնաբերվել էր  33 նոր դեպք,  օգոստոսի 25-ին՝ 111, օգոստոսի 26-ին՝ 131, օգոստոսի 27-ին՝ 203,  օգոստոսի 28-ին՝ 181, օգոստոսի 29-ին՝ 175, օգոստոսի 30-ին՝ 124:  

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 958-ով՝ 171-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Ինչպես տեսնում ենք, վարակվողների թվի նվազումը կայուն է:

Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 267 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1144 մարդ:

Հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց այն նախագծերի փաթեթին, որոնք հնարավորություն կտան, առանց արտակարգ դրությունը երկարաձգելու, շարունակելու համավարակի դեմ պայքարը և պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Այդ ընթացքում կառավարության շենքի առջև «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները հայտարարում էին, որ կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը։  «Բացվելու են քրեական գործեր և մահ առ մառ պատասխան եք տալու, որովհետև այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են»,- հայտարարել է Նարեկ Մանթաշյանը:

Նախօրեին էլ՝  օգոստոսի 26-ին, «ԷՅՋ-ՎԻ-ԷՅՋ» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձ քրեաիրավական առումով գոյություն չունի, հետևաբար որևէ պաշտոնյա չի կարող քրեական հետապնդման կամ պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների կամ խախտումների համար: Ըստ նրա՝ եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ հավաստել, որ մահը եղել է կորոնավիրուսից: «Մենք համարում ենք, որ պետության կողմից իր գործառույթները չկատարելն իր մեջ ներառում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, որի վերաբերյալ հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ»,- ասել է նա և տեղեկացրել, որ անվճար իրականացնելու են տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանությունը՝ պետությունից նրանց դրամական փոխհատուցման հասնելու համար:

Բացի այդ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու մասին նախագիծ, որը Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի ԲՀԿ  խմբակցությունը: Որոշվել է նաև դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու պարետի համապատասխան որոշումները:

Ինչպե՞ս կանդրադառնա համավարակը հանրակրթության վրա: Անցնող շաբաթվա ընթացքում, ինչպես և նախորդ շաբաթներին, սա հանրությանն ամենից շատ մտահոգող հարցերից էր: Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ ուսումնական տարին սկսվելու է սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիների համար՝ 14-ից: Ընդ որում, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ, դպրոցներում կորոնավիրուսի հսկողության պատասխանատուն տնօրենն է, ծախսերը կատարելու են դպրոցները, սակայն կլինեն նաև պետական հավելյալ միջոցներ:

Շարունակում է թեժ բանավեճի առարկա մնալ դասերի ողջ ընթացքում աշակերտների դիմակ կրելու հարցը:

Հայ սպան՝ գերության մեջ

Շաբաթը սկսվեց տխուր լուրով: Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է, նրան որոնում են: Նաև ապատեղեկատվություն որակեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած լուրը, որով մոլորվածը իբրև դիվերսանտ է ներկայացվել:

Հաջորդ օրը Հայաստանի օմբուդսմենը գերության մեջ հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ դիմեց միջազգային կառույցներին։ Բանն այն է, որ Ադրբեջանը տեսանյութեր է տարածում, որոնցում Գուրգեն Ալավերդյանը ձեռնաշղթաներով ու ձմեռային գլխարկով է, որը փակել է նրա աչքերը, հնչում են նրա ազգային արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ։ Արման Թաթոյանը դատապարտել է նաև այդ տեսնյութերի տարածումը:

Չորեքշաբթի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանի առաջադրած 5 տարբեր հոդվածներով մեղադրանքները անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն, բացի այդ, տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ջանասիրաբար աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ:

Ուրբաթ հանդես եկավ նաև արտգործնախարարությունը՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված հայ սպայի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

Մեր զինծառայողն առևանգվել է, թե մոլորվել, կպարզի ծառայողական քննությունը, մեր նախնական գնահատականն այն է, որ նա մոլորվել է,- լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարը։ «Տարբեր միջազգային կառույցներում, տարբեր ձևաչափերով աշխատելու ենք, հիմա մեր պահանջն այն է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեն մեր զինծառայողներին»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

Այսուհանդերձ հայ սպայի ճակատագիրն առայժմ անորոշ է:

Կհեռանա արդյոք առողջապահության նախարարը

Երկուշաբթի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն անհասանելի դարձան։ Սկսեցին լուրեր շրջանառվել, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ նախարարության պատասխանատու անձինք չպատասխանեցին ֆեյսբուքյան էջերի փակվելու առնչությամբ հարցումներին: Երեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ ուղարկեց՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը:

Politik.am-ը, իր աղբյուրները վկայակոչելով, հայտնեց Թորոսյանի և Փաշինյանի միջև աղմկահարույց միջադեպի մասին։ Ըստ այդ տեղեկության՝ վարչապետը նախարարին հանդիմանել է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար, իսկ Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունե՞ս, բեր թող աշխատի»։ Վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, Թորոսյանը, ակնարկելով վարչապետի հոգեկան վիճակը, դիմել է Ավինյանին, թե «տիրություն արեք ձեր հիվանդին»: Ըստ նույն աղբյուրի՝ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել:

Հաջորդ օրը առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքով հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում։ Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն էլ լրագրողներին ասաց, որ ֆեյսբուքյան էջ փակելը չի նշանակում հրաժարական և պնդեց, որ Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԱԾ չի կանչվել:

Այսուհանդերձ հինգշաբթի կառավարության նիստին Թորոսյանը չէր մասնակցում, թեև նրա արձակուրդը սկսվելու էր օգոստոսի 31-ից: Հրաժարականի մասին լուրերը քաղաքական շահարկումներ են, որ արդեն երկու տարի է՝ շարունակվում են: Այս մասին նույն օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ինքը՝ առողջապահության նախարարը: Նա նույնիսկ «չի հիշում, թե երբ է վերջին անգամ հանդիպել Փաշինյանին»:

Իսկ կրթության նախարա՞րը

Բացի առողջապահության նախարարից, նաև  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի հասարակական պահանջ կա: Այդ են վկայում ոչ միայն առանձին անհատների և փորձագիտական շրջանակների ելույթները մամուլում ու սոցցանցերում, այլև բողոքի ցույցերը:

Երկուշաբթի ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ավտոերթ կազմակերպեց՝ պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը հայատյաց քաղաքականություն վարելու համար: «Թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները,  մեր երեխաներին, թույլ չենք տալու, որ Հայոց եկեղեցու պատմությունը հանեն դպրոցներից, երեխաներին պարտադրեն դիմակ»,- հայտարարում էին ցուցարարները  և վանկարկում՝ Արայիկ հեռացիր:

Ուրբաթ  «Կամք» նախաձեռնությունը կրկին հավաք կազմակերպեց նախարարության մոտ՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նույն օրը նույն օրակարգով ասուլիս տվեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը:

Իսկ ինքը՝ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր հրաժարականի հարցը չի քննարկվում:

Հայաստանում կոռուպցիա չպետք է լինի, բայց կա

Երեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ տեղադրելով Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպումից՝ գրեց, որ Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի, քանի որ «կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար»:

Երկու օր անց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մատնանշեց, որ վերջին 2 տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով, և շեշտեց. «Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն են: Հիմա ինչպե՞ս հավատանք, որ համակարգային կոռուպցիա չկա»:

Հաջորդ իսկ օրը հայտնի դարձավ, որ կառավարական առանձնատների վերանորոգման գործում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Գրպանվել է 250 մլն դրամ։ Վերանորոգվածներից մեկն էլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքն է, որը Սերժ Սարսգյանի օրոք արդեն նորոգվել էր։ Ուշագրավ է, որ այդ վերանորոգումներն իրականացրած ՊՈԱԿ-ի տնօրենը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հաշվապահն է:

Ողբերգական դեպքեր

Նշենք, որ անցած շաբաթ՝ չորեքշաբթի, Երևանում ողբերգական դեպք տեղի ունեցավ, գազի արտահոսքից շենքի մի ամբողջ մուտք փլվեց, զոհվեց 41-ամյա տղամարդ, տասնյակ ընտանիքներ անօթևան դարձան:

Նույն օրը հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի համակցված վնասվածքներով՝ գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Նրա 4-ամյա եղբայրը նույնպես հիվանդանոցում է։ Իր բաժին ձմերուկն ուտելու համար թոռներին մահու չափ ծեծելու մեղադրանքով ձերբակալվել է պապը, որը, ըստ նրա փաստաբանի, հոգեպես անառողջ անձնավորություն է։ Իր 5 երեխաներին դաժանաբար ծեծելու  մեղադրանքով ձերբակալվել էր նաև նրանց 28-ամյա մայրը, որը ազատ է արձակվել, երբ պարզվել է, որ դարձյալ հղի է:

Բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

 

 

Հասարակություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին