f

Անկախ

Ճիշտ գրքերը կարող են ճակատագրեր փոխել. Արփի Վանյան


Եղե՛ք  համառ  ձեր երազանքների իրականացման ճանապարհին և տրամադրվե՛ք միայն հաջողության: Պատրա՛ստ եղեք փոփոխությունների, մի՛ վախեցեք լքել ձեր հարմարավետության գոտին: Հաճախակի  ժպտացեք և մի վախեցեք սիրել. այս տողերը մեջբերված  են գրող, լրագրող, կինոսցենարիստ Արփի Վանյանն  «Անհնարինը՝ հնարավոր» գրքից: Գիրքը մեծ տարածում է գտել համացանցում և դարձել բեսթսելեր:Գրքում ոչ միայն հեղինակի կյանքի փորձն է, այլ նաև մեր հասարակությանը հայտնի ու ժողովրդի կողմից սիրված մարդկանց: Նրանք գրքի ընթերցողների հետ կիսվում են ամենակարևորով՝ ինչպես դառնալ հաջողակ ու հասնել նպատակիդ:

Արփի Վանյանը արմատներով Արցախից է, ծնվել է ԼՂՀ  Հադրութ քաղաքում, մասնագիտությամբ  լրագրող է, ԼՂՀ գրողների միության անդամ, սցենարիստ։                   

 Արփին զբաղվում է  նաև քոուչ պրակտիկայով:

«Անկախ»-ը  զրուցել է  լրագրող, սցենարիստ  Արփի Վանյանի հետ:

Գրելն  աշխարհի  հետ  հարաբերվելու  ձև  է, բայց   նաև  առանձնանալու:Կպատմե՞ք,  թե ինչպես  ծնվեց  գիրք գրելու  գաղափարը։

Գրքեր գրելը  իմ պատանեկության տարիներին ծնված մեծ երազանքն էրԳրելն աշխարհի հետ իմ սիրավեպն է:

Միշտ ցանկացել եմ գրել այնպիսի գրքեր,որոնք մարդկանց կօգնեն գտնել  իրենց, հասկանալ իրենք իրենցԱռաջին գրքույկս տպագրվել է,  երբ  17-18 տարեկան էի.  ՀՀ գրողների միության «Մուտք»  մատենաշարով: Հետո երկար ժամանակ  չէի գրումԱդ ամենը պետք է հասունանար իմ ներսում: Հասունացավ, դուրս ժայթքեց  և հիմա անհագուրդ անում եմ այն, ինչն  իսկապես սիրում եմ՝ գրում եմ:

Ձեր  «Անհնարինը` հնարավոր» վերնագրով գիրքը մեծ տարածում է գտել համացանցում, դարձել բեսթսելեր։  Ըստ  Ձեզ՝  ի՞նչ  կտա այս գիրքը իր ընթերցողին: Ո՞րն  է  «Անհնարինը` հնարավոր»   գիրքի ամենակարևոր  ուղերձը։

Այո, հազարավոր մարդիկ ամեն օր ձեռք են  բերում այս գիրքը, ընթերցում են, ինձ նամակներ են գրում, կիսվում են իրենց հոգում տեղի ունեցածովվստահում են իրենց երազանքներն ու ցավերը: Ընթերցողների մեծ մասը կանայք են, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր հասարակության մեջ կինը, ցավոք սրտի, շատ խոցելի է, որ  կանանց մեծ մասը  ապրում է ոչ այն  կյանքով, որով ուզում է: Բայց աստեղ կա նաև մի շատ ուրախալի դիտարկում.  ստացվում է,  որ նրանք ելք են փնտրում, նրանք ցանկանում են գտնել երջանիկ ու հաջողակ դառնալու գաղտնիքը, որ նրանք հոգով ու մտքով արդեն պատրաստ են այդ փոփոխություններին:

Գրքի հիմնական ուղերձը հետևյալն է.  ոչինչ  չի կատարվում մեզանից  դուրս,  մեր կյանքում,մեր  շուրջը կատարվող ամեն ինչի պատասխանատուն, մեծ մասամբ, մենք են:Մենք ենք մեր մտքերով ստեղծել այն կյանքը, որով այսօր ապրում ենք (բացառություններ , իհարկե կան) և ուրեմն մենք այն մարդն եք, ով կարող է նաև փոխել իր կյանքը, եթե տիրապետի այն օրենքներին ու գործիքակազմին, որոնց մասին գրված է  «Անհնարինը՝ հնարավոր» գրքում:

Տիկին  Վանյան, կներկայացնեք ինչի՞  մասին է լինելու  «Ինչպես  երազանքը դարձնել պլան և քայլ առ քայլ հասնել դրան» օնլայն-սեմինարը: Հիմնականում  ո՞վքեր  են  Ձեր  սեմինարների  մասնակիցները:

Սեմինարի  մասնակիցները կանայք են, հիմնականում 25-50 տարեկան: Կանայք, ովքեր , հասկանում են, որ իրենց կյանքում եկել է փոփոխությունների ժամանակը, բայց չգիտեն, ինչից սկսել: Կանայք, ովքեր ունեցել են  երազանքներ, բայց ինչ-ինչ պատճառներով  դրանք  խամրել են,կանայք , ովքեր  ուզում են դառնալ ինքնավստահ, բարձր ինքնագնահատականով, սեփական եսի գիտակցումով, ինքնառեալիզացվածսիրող  ու երջանիկ: Կանայք, ովքեր պատասխաններ են փնտրում:

Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է մարդու հաջողության լավագույն գրավականը:

Ինքնավստահությունը

Դրական  մտածելակերպը

Բարձր ինքնագնահատականը

Կամքի  ուժը

Հստակ գիտակցումն  այն բանի, թե ինչ ես ուզում կյանքից

Եվ   իհարկե, աշխատասիրությունը:

Ձեր  ստեղծագործական  ներշնչանքի  աղբյուրն ի՞նչը  կամ  ո՞վ  կարող է լինել գիրք գրելիս կամ առհասարակ ստեղծագործելիս:

ՄարդըՄարդն իր աշխարհով, իր  ճանապարհով, իր սխալներով, իր սերերով, կորուստներովիր ճակատագրով: Ես չեմ դադարում հիանալ, զարմանալ, երբեմն ներքին պայքար մղել մարդ արարածի հետ:  «Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով»  ասածը  դա արտաքին տեսքի մասին չէ միայն: Աստված արարիչ է, ուրեմն  մարդուն էլ է այդպիսին ստեղծել: Մարդը կարող է փոխել իր ճակատագիրը, իր ափագծերը, եթե որոշի, եթե հավատա , որ կարող է, եթե չկոտրի, չկոտրվի, չլսի  ուրիշներին: Իմ ոգեշնչման  աղբյուրը մարդն է իր բնավորության և  ճակատագրի էվոլյուցիայով: Ո՞վ  էրինչ ճանապարհ  անցավ, դարձավ  ով

Մեզ  մոտ  վերջին  տարիներին  մարդիկ  սկսել  են  շատ  կարդալ, սիրել  գիրքըԸստ  Ձեզ  գրականությունն ի՞նչ կարևորություն  ու  դերակատարություն  ունի  արժեհամակարգի ձևավորման  հարցում:

Ճիշտ գրքերը կարող են ճակատագրեր փոխել: Այո, համավարակի ամիսներին իմ ու դստերս՝ Ժասմինի , գրքերը հազարավոր օրինակներով վաճառվեցին: Ես հաճելիորեն զարմացած եմՄենք  ունենք ինտելեկտուալ, զարգացած , ինքն իրեն փնտրող ընթերցողներ:

Բազմաթիվ  հաջողված նախագծեր, նաև   գլխավոր խմբագրի աշխատանք լրատվական կայքերում, թերթում, ինչպես նաև հեղինակային գրքեր, հրաշալի ընտանիք... Ո՞րն  եք  համարում  Ձեր  գլխավոր  ձեռքբերումը:

Այն, որ ես միշտ անում եմ  ինչ  ինձ դուր է գալիս, ինչ ես սիրում եմՈր ոչ թե պետք է գիրք գրեմ, որպեսզի փող աշխատեմ, այլ  գրում եմ, որովհետև սիրում եմ: Որ ոչ թե պետք է  մեծացնեմ  դստերս, որովհետև այդպես է կարգը, այլ մեծացնում եմ, որովհետև սիրում եմ: Այն, ինչ անում ես սիրով ՝ «դատապարտված է»  հաջողություն: Եվ, իհարկե , պլյուս իմ անսահման  աշխատասիրությունը: Առանց չափազանցության՝  ես օրը 18-20 ժամ աշխատում եմ:

Ներկայում  ստեղծագործական  ի՞նչ  փուլում եք, ի՞նչ աշխատանք եք կատարում:

Հիմա աշխատում եմ իմ նոր գրքի վրա  «Կինը».  այսպես է կոչվում  վիպակը: Այդ գիրքը  իմ ներաշխարհը  տակնուվրա է անում, ինձ թվում է ՝ ես իմ ողջ կյանքում քայլել եմ դեպի նրան:

Զբաղվում եմ անհատական քոոչինգ պրակտիկայով,  նաև օնլայնսեմինարներ, նաև  փոքրիկ  օնլայն  բիզնես: Մի խոսքով աշխատանքները շատ են՝ փառք Աստծո

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

հարցազրույց Արփի Վանյան գիրք

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին