Չինաստանի Շանսի նահանգում հյուրանոց է փլուզվել, ինչի արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է «Синьхуа» գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին: Գրում է Gazeta.u-ն։
Նշվում է, որ ևս 28 մարդ վիրավորվել է, որոնցից յոթի վիճակը ծանր է գնահատվում:
Փլուզումը տեղի է ունեցել Սյանֆեն շրջանի Լինֆեն քաղաքում: Տեղում աշխատում են փրկարարները, նրանք ապամոնտաժում են փլատակները և մարդկանց փնտրում, որոնք կարող են դրանց տակ մնացած լինել:
Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն արդեն ժամանել են քաղաք: Փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն: