Այսօր՝ փետրվարի 12–ին, լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ եթե հանրաքվեն նշանակված է, ապա կայանալու է։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, թե այն ինչ տեղի է ունենում Հայաստանի դեմ հանցագործություն է, նկատի ունենալով նաեւ հանրաքվեն, նախարաը պատասխանեց. «Դատաիրավական բարեփոխումներ նպատակը իրապես անկախ դատական համակարգ ունբենալն է, անկախ ոչ միայն գործոդիրից եւ օրենսդիրիս, ալեւ արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ, դա արտացոլված է մեր դատաիրավական բարեփոխումների փաստաթղթերում»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանն ասոլ է, որ դատավորների գործերով ՄԻԵԴ–ում որոշումներ են լինելու ընդդեմ Հայաստանի. նախարարը պատասխանեց. «Ուրախ եմ, որ ՄԻԵԴ–ի նախադեպային իրավունքն այդքան շատ լայն տարածում ունի Հայաստանում, որ բոլորն իրենց պարտքն են համարում անպայման անդրադառնալ, թե ՄԻԵԴ–ն ինչ կորոշի, ինչպես կորոշվի, երբ կորոշի։ Ուղղակի անիմաստ է նման թեմային անդրադառնալը, որովհետեւ պարզ չի, թե դա ինչ գործընթաց է, թե ով է դիմելու կամ ինչ ընթացակարգով է լինելու։ Այս փուլում խոսել ՄԻԵԴ–ի եւ հնարավոր հետեւանքների մասին ավելի շատ շահարկումներ են հիշեցնում»։
Վարչապետի այն հայտարարությանը, եթե ՍԴ անդամները ցանկություն ունեն, կարող են իր հետ հանդիպել , լրագրողի հարցին, Բադասյանը պատասխանեց. «Կարծում եմ խնդիրը նրանում է կայանում, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ ՍԴ դատավորները ճնշում են տեսնում, որեւէ կողմից իրենց նկատմամբ, կարող են անեւ այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին եւ վարչապետն այդ մասով, որեւէ միտում չուներ, որեւէ կերպ կասկածի տակ դնելու, որեւէ անկախ մարմնի անկախության խնդիրը։
Նախարարի խոսքով՝ ինքը չի տեսել, որեւէ հայտարարություն, որը կարող է մտահոգիչ դիտվել. «Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են բարձր գնահատականներ, նշվել է, որ այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր 10 տարի առաջ, նախկին պայմաններում , ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ այդ բարեփոխումները շարունակական են լինելու, մենք անպայման միջազգային հանրության հետ միասին կշարժվենք հենց այդ ուղղությամբ եւ կարծում եմ բոլորի համար ապացուցված կլինի մեր նպատակները որոնք են»։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է քննարկվել դեսպանների հետ հանդիպմանը նախարարը պատասխանեց. «Ես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Հանդիպումը փակ է եղել, որեւէ տեղեկատվություն չեմ կարող փոխանցել, բայց որեւէ այնպիսի ֆորմատ չի եղել, որ որեւէ մտահոգություն հնչի։ Նման դեպքերում ներկայացվում է, փե ինչի մասին է այդ պրոցեսը, ինչպես է կայացվել որոշումը եւ ինչ նպատակ է հետապնդում եւ բնականաբար լինում են պարզաբանող հարցեր»։
Եզրափակելով խոսքը, նախարարն ասաց, որ այս հանրաքվեն արվում է բարեփոխումների համար, արվում է ՍԴ–ի շուրջ ճգնաժամին վերջ դնելու համար։