f

Անկախ

Չոբանյանն անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ է համարում տնտեսական զարգացումը. հայացք Այգեպարից


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անվտանգության համակարգի ամրության թիվ մեկ գրավականն է համարում երկրում իրականացվելիք տնտեսական ներդրումները և նախաձեռնությունները։ Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ բացման իր խոսքում Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ Տավուշը հզորացնելու և անվտանգ դարձնելու համար չափազանց կարևոր է ոչ միայն զինվորականի գործը, այլ նաև մտավորականի, գյուղացու և յուրաքանչյուր քաղաքացու։

«Երբ խոսվում էր և քննարկվում էր, թե ինչ պետք է անել Տավուշը հզորացնելու, ավելի դիմակայուն դարձնելու համար, մենք հավասարաչափ, նույնիսկ ավելի մեծ էներգիայով խոսում էինք մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման մասին` ասելով, որ դա կարևորագույն բաղադրիչն է մեր անվտանգային համակարգի։ 

Մենք կարող ենք տներ կառուցել մեր գյուղերում ապրող մարդկանց համար, բայց այդ տանը ապրելու համար նա պետք է ունենա աշխատանք, եկամուտ, պետք է զբաղվի ձեռներեցությամբ, որպեսզի նրա սերունդն ընտրի սահմանապահ գյուղում ապրելու ճակատագիրը»,- եզրափակեց Չոբանյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից նախկին նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Տավուշի մարզ Հայկ Չոբանյան

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին