Ազգային արժեքների պաշտպանությունը պետք է դառնա պետական անվտանգության անբաժանելի հոդվածը, եւ դա պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նա դա պարզաբանեց նրանով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը անտեսանելի պատերազմ են վարում մեր ազգային արժեքների՝ կրթության, հավատքի, ավանդույթների դեմ: Իր հերթին, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նկատեց, որ Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում: «Այն, ինչ նախկինում կարծրատիպ էր համարվում, այսօր նորմա է դառնում: Բացի այդ, դա օրենսդրական մակարդակով ամրագրելու փորձեր են արվում: Այն կոնվենցիաները, որոնք փորձում են այսօր կիրառել, ուղղված են մեր արժեքների դեմ»,-նշեց նա: