Բարձր որակավորում ունեցող օտոլարինգոլոգ Ալեքսեյ Կոշելևը հայտարարել է, որ խռմփոցը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Գրում է Gazeta.ru-ն;
Նրա խոսքերով՝ խռմփոցի ժամանակ մարդիկ պահում են իրենց շունչը: Երբեմն նման դադարները տևում են մինչև տաս վայրկյան, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:
«Գիշերը շնչառության դադարի ամենամեծ տհաճությունն այն է, որ մարդը սկսում է ավելի քիչ թթվածին ստանալ: Եթե դա հաճախակի է տեղի ունենում, ապա դրա արդյունքում սրտանոթային համակարգի հետ կապված տարբեր խնդիրներ կարող են ծագել», - նշել է բժիշկը:
Ըստ Կոշելևի, գիշերային խռմփոցը կարող է փչացնել քունը և բացասաբար անդրադառնալ մարդու ինքնազգացողության վրա: Շունչը պահելիս ուղեղը ստիպված է արթնանալ և վերականգնել այս գործընթացը:
Արդյունքում դա հանգեցնում է քնի խանգարման և հաջորդ օրվա ընթացքում հոգնածության: