Օգոստոսի 27-ին, ժամը 15:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 15:45-ին:
Պարզվել է, որ այրվել է Վարդենիկ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակված 50 հակ անասնակեր։