Պոպուլիզմը խանգարում է Հայաստանի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Այս մասին տնտեսական լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես միշտ ասել եմ՝ հարգե՛ք պրոֆեսիոնալ գիտելիքները: Հարցերը քննարկեք պրոֆեսիոնալների հետ: Պետք չէ դրանից շոու սարքել: Հակառակը, ղեկավարն ամեն օր արթնանալիս պետք է ասի՝ ես շատ բան չգիտեմ, պետք է խորհրդակցեմ մասնագետների հետ: Եթե նա այդպես չի անում, եթե մտածում են, որ իրենք բոլոր գիտությունների ակադեմիկոսներ են, ապա երկիրը լրջագույն խնդիրներ կունենա: Ինձ մոտ տպավորություն է, որ այդպես էլ կա»,-նշեց նախկին նախագահը: