f

Անկախ

Հայաստանը ոչ միայն եկեղեցիների, այլ նաև ամրոցների երկիր է․ «Հայոց բերդերը և ամրոցները» նախագիծը Հայաստանում 200 բերդ է ցուցակագրել


Մեր նպատակն է կոտրել կարծրատիպերը և ցույց տալ, որ հայերը, բացի եկեղեցի և վանք կառուցելուց, նաև բերդեր ու ամրոցներ են կառուցել, ասում է «Համշեն տուր» ընկերության հիմնադիր, պատմաբան, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով «Հայոց բերդերը և ամրոցները» նախագիծը։

Պետրոսյանը պատմում է, որ  «Համշեն տուրի» գործունեության ընթացքում բազմաթիվ ամրոցներ են այցելել, ինֆորմացիա հավաքագրել։ Եվ, հաշվի առնելով իրողությունը, որ հայոց բերդերն ու ամրոցները լայն զանգվածների համար ճանաչելի չեն, որոշել են կյանքի կոչել «Հայոց բերդերն ու ամրոցները» նախագիծը։ ՀՀ տարածքում և Արցախում արդեն իսկ ցուցակագրել են 200 ամրոցներ։ Գործընթացը դեռ շարունակվում է։ Սահմանների բացվելուց հետո կցուցակագրվեն ու կհանրայնացվեն նաև հայկական ամրոցները Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Համշենում, Պարսկահայքում, Ջավախքում։

«Ցուցակագրելուց հետո դաշտային այց է տեղի ունենում։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ամրոցը տեսա և լուսանկարահանում ենք, այնուհետև նյութերը հանրայնացնում ենք սոցիալական ցանցերում։ Նպատակահարմարության պարագայում հետագայում նաև զբոսաշրջային այցեր ենք կազմակերպում այդ ուղղություններով»,- ասում է Պետրոսյանը։

 «Մենք ունենք խիստ տպավորիչ, տարբեր ժամանակների և կառուցվածքների բերդեր․  ՔԱ 3-2-րդ հազարամյակներից, կիկլոպյան ամրոցներից սկսած մինչև 19-րդ դարի կառուցած Սև բերդը Գյումրիի տարածքում։ Կան  կիկլոպյան շրջանի, ուրարտական շրջանի, վաղ միջնադարի, միջնադարյան, ուշ միջնադարյան  և նոր ժամանակաշրջանի կառույցներ։ Կան, որ միայն հիմքերն են կանգուն, կան կառույցներ, որ բավականին լավ պահպանված են։  Մենք ձգտում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգության այս շերտը ևս ուշադրության արժանանա և ճանաչելի լինի»-, ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ դրանք նաև մեր մեր պետականության խորհրդանիշներն են։

Քաղենի բերդը Դաշտադեմում

«Ձգտում ենք Հայաստանը բրենդավորել  ոչ  միայն որպես եկեղեցիների և վանքերի երկիր, այլ նաև որպես ընդհանուր պատմական երկիր։ Ուզում ենք մեր հոյակերտ եկեղեցիների և վանքերի հետ համադրել նաև բերդերը, հետագայում մտածում ենք նաև կամուրջներն ու իջևանատները որպես տուրիստական ուղղություն զարգացնելու մասին»,- ասում է  նա։

Նա ակնկալում է, որ պետական կամ մասնավոր աջակցության շնորհիվ նախագիծը նաև գիտական հիմքերի վրա կդրվի, կհրավիրվեն պատմաբաններ, հնագետներ, ճարտարապետներ, և հանրությանն ավելի ծավալուն ու մասնագիտական ինֆորմացիա հասանելի կդառնա հայոց բերդերի մասին։

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ի տարբերություն եկեղեցիների, հայոց բերդերն ու ամրոցները հայտնի չեն հանրության լայն շերտերի համար, Պետրոսյանը պատասխանում է․

Կոշի միջնադարյան բերդն Արագածոտնի մարզում«Եկեղեցին նախ և առաջ հոգևոր կառույց է, որը  մեր օրերում էլ իր կիրառությունը չի կորցրել։ Այսինքն շատերը եկեղեցի գնում են ոչ միայն պատմական կոթող տեսնելու համար, այլ նաև գնում են հոգևոր ուղղվածության համար։ Բայց բերդերը էվոլյուցիա ապրելով իրենց սպառել են, պաշտպանական գործառույթը, որ իրականացրել են, մեր օրերում անիմաստ է։ Բերդերը դարձել են ուղղակի պատմական կոթողներ»,- ասում է նա՝ հավելելով, որ թե պետության, թե անհատների ուշադրությունն ավելի մեծ է եկեղեցիների նկատմամբ։

«Թե անհատների, թե պետության կողմից շատ եկեղեցիներ  վերականգնվել են, իսկ բերդերը ոչ։ Այսինքն մարդիկ ավելի շատ հակված են տեսնել կանգուն եկեղեցի, քան կանգուն բերդ։ Մեր խնդիրն էլ հենց դա է՝ ցույց տալ, որ ունենք բերդեր և դրանց վրա ևս ուշադրություն հրավիրել։ Մենք չենք ասում մեկը փոխարինել մյուսով, մենք նաև հետաքրքրված ենք մեր վանքերի և  եկեղեցիների պահպանությամբ։ Ուղղակի մեր խնդիրն է եկեղեցիների և այլ պատմական կոթողների կողքին ավելի շատ տեղ տալ բերդերին, ամրոցներին և այլ պաշտպանական կառույցներին»,- ասում է նա։

Բերդավանի կամ Ղալինջաքարի բերդը  ՏավուշումԲերդերի քիչ հայտնիության մյուս պատճառն, ըստ Պետրոսյանի, դրանց դժվարամատչելիությունն է․ պաշտպանական կառույցներն ի սկզբանե կառուցվել են դժվարհասանելի տեղանքում։  Սակայն, նրա խոսքով, կան նաև շարքային քաղաքացու համար հեշտ հասանելի ամրոցներ։

«Օրինակ՝ նույն Բջնիի բերդը , Դաշտադեմի Քաղենի բերդը, Լոռի բերդը։ Սրանք այն բերդերն են, որոնց  մարդը մեքենայով հանգիստ  կարող է մոտենալ։ Բայց կան նաև բերդեր, որոնց մոտենալը լուրջ քայլարշավ է պահանջում, օրինակ՝ Մահկանաբերդը, Կաքավաբերդը։  Բնականաբար, քայլարշավով բերդ գնալու սիրահարներ էլ կան»,- ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց հետաքրքրությունը մեր պատմամշակութային ժառանգության այս շերտի նկատմամբ գնալով աճում է։ «Անիվը տեղից շարժվել է։ Հուսանք, որ տեմպը կկարողանանք  պահել,  հետաքրքրությունն ավելի մեծացնել և բերդերին ավելի շատ ուշադրություն հատկացնել»,- ասում է նա։

 

Լուսանկարները՝ Համշեն տուրի ֆեյսբուքյան էջից

մշակույթ Գևորգ Պետրոսյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին