f

Անկախ

Ուսանողի հեղինակած բուժաշխատողի նկարը կզարդարի ԵՊԲՀ «Կանաչների» պատը


100-ամյա բուհում պատմություն ունի ամեն մի անկյուն։ ԵՊԲՀ-ի բակում «Կանաչներ» յուրահատուկ անվանումը ստացած այս նստարաններին անգամ ցուրտ եղանակին տասնյակ զրույցներ են ծավալվել և ծավալվում ուսանողական ծանրաբեռնված առօրյայի, դասերի, ապագա բժիշկներին հետաքրքրող այլ թեմաների մասին։ Շատ սովորողների և շրջանավարտների համար տարածքը հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի է։ ԵՊԲՀ վարչական և կենտրոնական մասնաշենքերի ետնամասի բակով անցնելիս արդեն երկու օր է, անհնար է չնկատել «Կանաչների» պատը զարդարողնկարը, որը հեղինակել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Շանթ Կարապետյանը:

Չորս օր՝ ընդհանուր առմամբ  18 ժամ տևողության քրտնաջան աշխատանքից հետո, դատարկ պատին պատկերվել է բուժաշխատողի նկար՝ ծաղիկը ձեռքին, այդ կերպ համալսարանական սիրված տարածքը ողողելով արվեստի շնչով:

«Պետք էր ինչ-որ բան մտածել,որպեսզի սիմվոլիկ լինի,արվեստի շնչով ողողված,  բայց ամենագլխավոր պատճառը բժշկականի 100-ամյակն էր:  Մեկ տարի է մտածում էի՝ ինչ նվեր կարող եմ անել համալսարանին: Սկզբում մտածում էի կտավի տեսքով, հետո կտավը մեծացավ դարձավ 5 մետր բարձրության պատ: Նկարի մեջ նկարներ կան,  բառեր ու մարդիկ կան:  Էսթետիկ կողմը պահել եմ: Հասարակ նկար  չէի նկարի այդ տեղում, այդ  մասշտաբի»,- մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը:

Ապագա բժիշկ-նկարչի խոսքով՝ յուղաներկով արված նկարը հավերժ կմնա բժշկականի պատմության մեջ:  Ուսանողն արդեն հասցրել է վայելել նկարի շուրջ առաջացած ուշադրությունն ու հասարակության դրական արձագանքը:

Հիշեցնենք, որ ապագա բժիշկը վաղուց է ստեղծագործում: Երկու տարի  առաջ համացանցում տարածվեց և հանրությանն անտարբեր չթողեց նրա հերթական աշխատանքը, որտեղ հեղինակին փոքրիկ դեղահաբի վրա վարպետորեն հաջողվել էր պատկերել բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքը։ Ոչ միայն կենտրոնական մասնաշենքը, այլև բժշկականի մյուս շենքերն ու խորհրդանիշներն անմասն չեն Շանթի աշխատանքներից։ Բժշկական համալսարանի թեմատիկան Շանթի աշխատանքներում դեղահաբով չի ավարտվում։ Նա կոճակի վրա նկարել է բժշկականի տարբերանշանը, բանանի կեղևի ու միջուկի միջոցով կրկին ստացել կենտրոնական մասնաշենքը: Ապագա բժիշկը նկարել է նաևանատոմիական մասնաշենքը՝ շարունակելովիրական նկարի կեսը:

Շանթը ցանկանում է մասնագիտանալ պլաստիկ վիրաբուժության ոլորտում, քանի որ նրա կարծիքով այն սերտորեն առնչվում է նաև արվեստի հետ։

ԵՊԲՀ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին