Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը։