ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.80C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.70C