f

Անկախ

Լիբանանի նոր կառավարության ձևավորման գործընթացի միջանկյալ ամփոփում


#Բեյրութի պայթյունների ֆոնին #Լիբանանի կառավարության հրաժարականից հետո ներկայում միաժամանակ տարբեր ուղղություններով ինչպես լիբանանյան, այնպես էլ արտաքին ուժերի կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում նոր կառավարության ձևավորման ուղղությամբ։ Այս օրերին այդ երկիր են այցելում աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ տարբեր տարածաշրջաններից և ոչ միայն հումանիտար աջակցության ցուցաբերման օրակարգով։ Զուգահեռաբար, ներքին ներուժով ներքաղաքական ճգնաժամն ինքնուրույն հանգուցալուծելու բարձր մակարդակի մի քանի փորձեր արդեն իսկ ավարտվել են անհաջողությամբ։

Այս համատեքստում, բավականաչափ կարևոր հայտարարությամբ է հանդես եկեկ երկրի նախկին վարչապետ և նոր կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուներից Սաադ Հարիրին։ Մասնավորապես նշել է, որ բարեկամական երկրների, միջազգային հանրության և Լիբանանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարվել որևէ պետական պաշտոնից՝ կոչ անելով քաղաքական գործընկերներին նախագահ Միշել Աունի հետ քննարկումներում չհնչեցնել իր անունը։

Հարիրիի հայտարարությունը բավականաչափ կարևոր է միաժամանակ մի քանի հարթությունում։

1. Դրա բովանդակությունից կարելի է դատել, որ լիբանանյան գործընթացներում շահագրգիռ տարածաշրջանային և միջազգային հիմնական դերակատարները ձգտում են նպաստել երկրում գործող քաղաքական համակարգից դուրս նոր կառավարության ձևավորման։ Վերոնշյալը սկզբունքային կարևորություն ունի հատկապես արտաքին համակողմանի աջակցության ներգրավման տեսանկյունից, առանց որի լիբանանյան ճգնաժամի հանգուցալուծումը պարզապես հնարավոր չէ։

2. Հարիրին չի ստացել, հետևաբար չի վայելում նախկին տարածաշրջանային և արտատարածաշրջանային հովանավորների աջակցությունը, ինչն ազդակ է այն կարևոր իրողության, որ հատկապես Լիբանանի սուննիական համայնքը արտաքին թիկունքի լուրջ կարիք ունի։ Ներկայում այս առանցքային թափուր տեղը լրացնելու լուրջ հավակնություններ և հնարավորություններ ունի #Թուրքիան՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ #Կատարի միջոցով։ Ի դեպ․ այս ուղղությամբ #Անկարայի ջանքերն արդեն իսկ ուրվագծվում են։

3. Ս․ Հարիրիի նման քայլը մարտավարական բնույթ է կրում և ընդամենը ժամանակավոր նահանջ է։ Նրա և աջակիցների քաղաքական հաշվարկներում այն համոզմունքն է, որ ներկայում գործադրվող բոլոր ջանքերն ի վերջո հայտնվելու են փակուղում, և որպես քաղաքական ուժերի մեծամասնության շրջանում այլընտրանք չունեցող միակ փոխզիջումային թեկնածու կրկին օրակարգ է դրվելու նրա՝ վարչապետ դառնալու թեկնածությունը։

Հ․Գ․ Վերոնշյալի համատեքստում, հերթական անգամ հարկ է հավաստել, որ եթե Լիբանանի նոր կառավարությունը ձևավորվի նախկին տրամաբանությամբ, ապա, անկախ դրա ղեկավարի անձից, ընդունակ չի լինելու լուծել երկրի առջև ծառացած խորքային խնդիրները, և տարածաշրջանի այս կարևոր երկիրը կվերադառնա դեպի անհեռանկարային իներցիոն ընթացքի հերթական շրջափուլ։

Արմեն Պետրոսյան Լիբանան Աշխարհում ՖԲ Գրառում

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին