ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ալեքսեյ Նավալնու հիվանդության հանգամանքների հետաքննություն անցկացնելու կոչ է արել՝ հայտարարելով, որ նրա օրգանիզմում թունավոր նյութերի մասին բժշկական եզրակացությունները վստահության արժանի են։
«Մենք պատճառներ չունենք կասկածելու հիվանդանոցի բժիշկների եզրակացություններին, եւ հիմա մեզ անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն՝ տեղի ունեցածը պարզելու եւ համոզվելու համար, որ մեղավորները պատասխանատվություն են կրել»,- Բեռլինում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։