f

Անկախ

Պերմանենտ հեղափոխություն


«Պերմանենտ հեղափոխության» գաղափարը ժամանակին Մարքսն ու Էնգելսն էին առաջ քաշել, հետո հրաժարվել են։ Սակայն համաշխարհային հեղափոխության տեսության ջահակիր Տրոցկին չէր կարող այդ գաղափարի կողքով անտարբեր անցնել և գրում է պերմանենտ հեղափոխության մասին իր հայտնի գիրքը։

Տրոցկին ցանկանում էր ողջ աշխարհում հեղափոխություններ կազմակերպել, բայց նրան ընդիմանում էին Լենինն ու Ստալինը, որոնք առաջ էին քաշել մեկ առանձին երկրում վերցրած կոմունիզմի կառուցման տեսակետը։

Հայաստանի «հեղափոխության առաջնորդը», նույն ինքը՝ «ժողովրդի վարչապետը», նույնպես պերմանենտ հեղափոխության գաղափարն է առաջ քաշել, սակայն երկու տարբերությամբ։

1․ Եթե Տրոցկին պերմանենտ հեղափոխություն էր ցանկանում անել տարածության մեջ՝ երկիր առ երկիր, ապա «ժողովրդի առաջնորդը» ցանկանում է մեկ առանձին երկրում դա անել արդեն ժամանակի մեջ, այսինքն՝ անընդմեջ, իրար հաջորդող հեղափոխություններ անել՝ տնտեսական, արժեքային, գյուղատնտեսական, տուրիստական, իսկ հիմա՝ սահմանադրական։

2․ Տրոցկին պայքարելով «թալանչիների», «շահագործողների», «ժողովրդի արյունը ծծողների», «լափամանից կտրվածների» դեմ՝ իր հայացքները չէր թաքցնում, ինքը կոմունիզմ էր ցանկանում կառուցել, «մեր առաջնորդը», իր ողջ էությամբ, լեքսիկոնով, գաղափարներով, հռետորաբանությամբ լինելով բոլշևիկ-կոմունիստ՝ դա թաքցնում է։
Ժամանակներն այլ են, դրսում ու ներսում դա չեն հասկանա։

Եթե Տրոցկին փորձում էր հենվել կազմակերպված դասակարգի՝ պրոլետարիատի վրա, ապա «մերը» մարդկանց ստորագույն բնազդների վրա է ցանկանում հենվել։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում հանրաքվե Սահմանադրական դատարան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին