Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հյուրին ողջունելով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը Բայրամովին շնորհավորել է նշանակման առիթով եւ վստահություն հայտնել, որ նախորդ պաշտոններում նրա փորձը եւ այն կուրսի իրականացման նպատակաուղղավծությունը հարաբերություններում, որոնք նախագահները հաստատում են իրենց կանոնավոր շփումներով, կապահովեն ժառանգորդությունը եւ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը։
«Ակնկալում եմ անչափ օգտակար, հետաքրքիր զրույց երկկողմ եւ միջազգային գործերով»,- նշել է Լավրովը։
Նախօրեին ՏԱՍՍ-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը հայտնել էր, որ բանակցությունների կարեւորագույն թեմաներից մեկն է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։