f

Անկախ

Թուրքիայի ղեկավարները կատաղած են Բայդենի վրա՝ Էրդողանի վրա նրա հարձակման համար


«Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությունը 2019 թ դեկտեմբերի 16-ին հարցազրույց է վերցրել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենից։ Բայդենն իր հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանել է «բռնակալ», նրան «մեկուսացնելու» կոչ արել և ձգտել նրա «պարտությանը» հաջորդ ընտրություններում:

Չնայած որ հարցազրույցը կայացել է ինը ամիս առաջ և «Նյու Յորք թայմս»-ի կողմից հրապարակվել 2020 թ հունվարի 17-ին, Թուրքիայի կառավարությունն ու լրատվամիջոցները որևէ կերպ չեն արձագանքել այն ժամանակ։ Մեկ շաբաթ առաջ, հարցազրույցի հրապարակումից ամիսներ անց, Թուրքիայում հիստերիկ հարձակումների շարք սկսվեց՝ «Նյու Յորք թայմս»-ում Բայդենի մեկնաբանությունների առիթով։

Սկսենք նրանից, թե ինչ է ասել Բայդենը «Նյու Յորք թայմս»-ին անցյալ տարվա դեկտեմբերին.

«Ես շատ ժամանակ եմ անցկացրել նրա [Թուրքիայի նախագահ Էրդողան] հետ: Նա բռնակալ է։ Նա Թուրքիայի նախագահն է և շատ ավելին: Այն, ինչ կարծում եմ, որ պետք է անենք, այժմ այլ մոտեցում որդեգրելն է նրա նկատմամբ՝ հասկացնելով, որ մենք աջակցում ենք ընդդիմության ղեկավարությանը: Հասկացնելով, որ  գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մեր ունեցած ուղիով, որը մի որոշ ժամանակ աշխատել է՝ միավորելու քուրդ բնակչությանը, որը ցանկացել է մասնակցել գործընթացին իրենց խորհրդարանում ևայլն: Որովհետև պետք է խոսենք այն մասին, որն իրականում համարում ենք սխալ։ Նա պետք է թանկ վճարի։ Նա պետք է թանկ վճարի, թե արդյոք կշարունակենք նրան որոշակի զենքեր վաճառել, թե ոչ: Իրականում, եթե նա ունի [Ռուսաստանի] հակաօդային պաշտպանության համակարգը, որ նրանք թռչում են F-15-երով, նրանք կփորձեն պարզել, թե դա ինչպես անել»։

Բայդենը շարունակեց. «Այսպիսով, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ։ Բայց ես դեռ այն կարծիքին եմ, որ եթե մենք պետք է ուղղակիորեն ներգրավվեինք այնպես, ինչպես ես անում էի նրանց հետ, որ կարողանանք աջակցել Թուրքիայի ղեկավարության դեռևս գոյություն ունեցող տարրերին, և նրանցից ավելին ստանանք ու խրախուսենք, որպեսզի նրանք կարողանան ստանձնել և հաղթել Էրդողանին: Ո՛չ թե հեղաշրջմամբ, ո՛չ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով: Նա կործանվեց։ Նա կործանվեց Ստամբուլում [քաղաքապետի ընտրությունների ժամանակ]:  Նա կործանվեց իր կուսակցությունում։ Իսկ հիմա մենք ի՞նչ ենք անում։ Մենք պարզապես այնտեղ նստել ենք և զիջել։ Եվ վերջին բանը, որ ես կանեի՝ քրդերի հարցում, նրան զիջելն էր։ Բացարձակ վերջին բանը․․․»։

Բայդենը եզրափակեց. «Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ քրդերի հարցով, և այդ ժամանակ նրանց չէին ճնշել։ Մենք պետք է հստակեցնենք, թե նրանք ինչ են ուզում, քանի որ, վերջիվերջո, Թուրքիան չի ցանկանում հույսը դնել Ռուսաստանի վրա: Նրանք վաղուց են «կծել այդ խնձորից»։ Բայց նրանք պետք է հասկանան, որ մենք չենք պատրաստվում շարունակել խաղալ նրանց հետ նախկինի պես։ Այնպես որ, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ մեր օդանավակայանների համար [Թուրքիայում], նաև դրանց հասանելիության համար։ Եվ ես կարծում եմ, որ ահռելի աշխատանք է պետք տանել, որպեսզի կարողանանք համախմբվել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում և պարզել, թե ինչպես կարող ենք մեկուսացնել նրա գործողությունները տարածաշրջանում, հատկապես Արևելյան Միջերկրական ծովում՝ նավթի և մի ամբողջ շարք այլ բաների հետ կապված, որոնք շատ ժամանակ են պահանջում այդ մասին խոսելու համար։ Սակայն իմ պատասխանն է՝ այո, ես անհանգստացած եմ»։

2020 թ օգոստոսի 16-ին «Երուսաղեմ փոստը» հայտնեց, որ ի պատասխան Բայդենի վերոհիշյալ մեկնաբանությունների, Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը քննադատեց Բայդենին՝ նրան մեղադրելով տգիտության, ամբարտավանության և կեղծավորության մեջ: «Ավարտվել են Թուրքիային հրամայելու օրերը», գրեց նա Թվիթերում։ «Բայց եթե դուք դեռ կարծում եք, որ կարող եք, եղե՛ք մեր հյուրը։ Դուք թանկ կվճարեք»։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հարձակվեց Բայդենի վրա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո՝ դեմոկրատների նախագահի թեկնածուին անվանելով տգետ։ Խոսելով Բայդենի մեկնաբանությունների մասին, Չավուշօղլուն ասաց. «Տարօրինակ է, որ նման ապատեղեկացվածը ցանկանում է ղեկավարել երկիրը»:

Հասկանալի է, որ Թուրքիայի ղեկավարները վրդովված կլինեն Բայդենից՝ Թուրքիայի նախագահին պաշտոնից հեռացնելու մասին նա խոսքերի համար։ Ավելին, հաշվի առնելով Էրդողանի ջերմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, հասկանալի է նաև, որ Թուրքիայի ղեկավարները չեն ցանկանա, որ Թրամփը փոխարինվի Բայդենով: Մի քանի օր առաջ Թրամփը Fox News-ին ասել է, որ Էրդողանը լսում է իրեն։ Իրականում հակառակն է՝ Թրամփն է, որ լսում է Էրդողանին և կատարում նրա հրամանները։

Այնուամենայնիվ, թուրք ղեկավարներն ավելի խորը պատճառներ ունեն, որպեսզի իրենց հանրությանը կատաղության հասցնեն Բայդենի դեմ: Էրդողանը զբաղված է իր նախընտրած քաղաքական հնարքով՝ իր ժողովրդի ուշադրությունը շեղելու իրենց տնտեսական և սոցիալական զրկանքներից՝ մեղադրելով օտարերկրացուն՝ Բայդենին․․․ Էրդողանը հենվում է նաև Արևմտյան Եվրոպայի, Միացյալ Նահանգների և քրիստոնեության նկատմամբ թուրքական վաղեմի թշնամանքի վրա: Էրդողանը սովոր է բորբոքել իր անկիրթ հետևորդների զգացմունքները, իրեն աջակցելու համար՝ անկախ իր վատ աշխատանքից։ Փոխարենը, Էրդողանը հարմար կերպով թեքվել է դեպի Ռուսատանի և Չինաստանի կողմը՝ չնայած իր երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․․․

Եթե Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում,  դեռ հայտնի չէ՝ արդյոք նա կպահպանի իր կոշտ մոտեցումը Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան ԱՄՆ Ջո Բայդեն Աշխարհում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին