f

Անկախ

Գաղափարախոսական դիվերսիա, որը հիմա իրականացվում է Հայաստանում։


Խոսքն, այսպես կոչված, Հայաստանի լիբերալ-դեմոկրատական համակարգի մասին է, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Խնդիրն այն է, որ Հայաստանում, իրականում, չկա ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ լիբերալիզմ, բայց բոլորիս մատուցվում է, թե Հայաստանը հիմա ժողովրդավարության բաստիոն է, Հայաստանում հիմա լիբերալ քաղաքական կարգեր են։ Իրականությունը ո՞րն է․ ժողովրդավարության մասին․ թերևս միակ գործոնը, որն անընդհատ շահարկվում է, չարաբաստիկ 70%-ն է, որը Նիկոլ Փաշինյանը «կպցրեց» Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Ասում են, որ ընտրությունները եղել են ազատ, արդար, թափանցիկ։ Այն, որ ընտրությունները ազատ և արդար չեն եղել, որ դրանք կայացել են շատ լուրջ քաղաքական և բարոյական ճնշման տակ, բազմիցս ասվել է։ Ավելի՛ն, շատ քաղաքական կուսակցություններ, պարզապես, հնարավորություն չունեցան այդ ընտրություններին մասնակցելու, մյուսները հնարավորություն չունեցան նախապատրաստվելու։ Ընտրությունները կազմակերպվեցին այնպես, որ հարմար լիներ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ Նույնիսկ, քվեարկությունը և քվեների հաշվարկը չի եղել արդար, չեմ ուզում ասել, թե Նիկոլենց խումբը չէր հավաքի այդ 70%-ը, բայց փաստը, որ Ազգային ժողովում հայտնվեց «Լուսավոր Հայաստան» կոչված կուսակցությունը, խոսում է այն մասին, որ ընտրությունների ժամանակ, իմ կարծիքով, եղել են քվեարկության որոշակի խախտումներ։

Այս ամենն արդեն անցյալ է, պարզապես, վատն այն է, որ սա կոչվում է «ժողովրդավարություն», սրա հիման վրա ստեղծված մոդելը կոչվում է ժողովրդավարություն, երբ նշված 70%-ով տեռորի են ենթարկում բոլորիս։

Մյուս կարևոր գործոնը լիբերալիզմն է՝ լիբերալ համակարգը, որն անընդհատ տարփողվում է, որի մասին շատ են խոսում Նիկոլի կողմնակիցները, և աստիճանաբար, շատերը սկսում են հավատալ, որ Հայաստանում իսկապես լիբերալիզմ է։ Լիբերալիզմի, ըստ էության, երկու գործոններ կան, որոնք փորձում են ստեղծել այդ տպավորությունը։ Մի գործոնը կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ․ տարածված է միֆ, որ Հայաստանը վարում է հակառուսական և պրոարեւմտյան քաղաքականություն։ Իրականում, որքան էլ այս քաղաքականությունը կոչվի հակառուսական, երբեք Հայաստանն իր անկախության շրջանում Ռուսաստանից առավել կախված չի եղել, որքան այժմ։ Այն հակառուսական է կոչվում մի քանի շոուների պատճառով․ ինչպես օրինակ՝ Պուտինին օդանավակայանում չդիմավորելը, Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ից ետ կանչելը։ Այս ամենը ստեղծում է տպավորություն, թե Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում։ Իրականում՝ ո՛չ, Հայաստանը հիմա՝ իր պատմության ընթացքում, ամենամեծ կախվածության մեջ է Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքից ստացած օժանդակությանը, նկատենք, որ նա Արևմուտքից չունի ո՛չ քաղաքական, ո՛չ ֆինանսական օժանդակություն, որովհետև Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ չի կարելի ներդրում անել այն ամենի մեջ, ինչ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ քաղաքական, կոռուպցիոն համակարգի մեջ։ Բայց կա մի հանգամանք․ Արևմուտքը լռում և աչք է փակում այն ամենի վրա, ինչ անում է Նիկոլը ներքին քաղաքականության մեջ։ Դրա մասին նույնպես շատ է խոսվել։ Դա այն պատճառով է, որ նրան թողնում են այս գործողությունների ազատությունը, որովհետև հույս ունեն, որ նա կտա Ղարաբաղյան հարցի այնպիսի լուծում, որը ձեռնտու է Արևմուտքին։ Այսինքն, Արևմուտքում հասկանում են, որ շատ դժվար է գտնել Հայաստանում ևս մեկ մարդ, որն այսքան անլուրջ կվերաբերի քաղաքականությանը, որը այսքան կախված կլինի ներսի ուժերից, որին որ հնարավոր կլինի թելադրել այդպիսի լուծում։ Սա արտաքին միֆն է, աուրան, որի շնորհիվ Նիկոլի իշխանությունը կոչվում է լիբերալ։

Մյուսն այն է, որ ներքին քաղաքականության մեջ Նիկոլը ձեռնարկում է այնպիսի քայլեր, այնպիսի ծայրահեղական քայլեր, ինչպես օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունն է, ինչպես փորձերն ու հայտարարություններն են, որ Հայաստան կարելի է բերել և բնակեցնել այլազգիներով։ Սրանք, ընդհարապես, այո՛, լիբերալ քայլեր են։ Բայց դրանք լիբերալ քայլերի մեջ ամենածայրահեղականն են: Այսինքն, լիբերալիզմը ենթադրում է, առաջին հերթին, քո քաղաքացիների, մարդու իրավունքների պաշտպանությունը: Լիբերալիզմը, առաջին հերթին, ենթադրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ, այսինքն, այն ամեն ինչը, ինչի վրա ներկա իշխանությունները ոտքերը սրբում են: Եթե դու չես կարողանում ապահովել մարդկանց հավասարությունն օրենքի առաջ, դրա փոխարեն հայտարարում ես, թե դատարանները լավը չեն, մարդկանց մեղադրում ես թերթերի խմբագրականներով կամ լայվերով, և դատարանների որոշումների վրա թքած ունես: Այսպիսի լիբերալիզմ չի լինում: ԼԳՏԲ-ների իրավունքների տարփողումը պարզապես այն ծայրահեղականությունն է, որի շնորհիվ Նիկոլի իշխանությունը հույս ունի կոչվել լիբերալ: Վատ է դա: Վատ է այն առումով, որ ամբողջովին խեղաթյուրվում է լիբերալիզմի գաղափարը, և շատ հաճախ Նիկոլի ընդդիմադիրներն առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսին լիբերալիզմի ամբողջական մերժումն է, դրա փոխարեն առաջ է քաշվում ազգայնականությունը: Ի դեպ, 17-18-րդ դարում, երբ սկսվում է լիբերալիզմը, հիմքը, պատճառը հենց ազգակերտումը, ազգային պետության ստեղծումն էր: Ֆրանսիական լիբերալիզմը հենց սա համարեց ազգային պետականության հիմք, որի ամբողջ իմաստը բոլորի հավասարությունն էր օրենքի առաջ: Սակայն այս ամենից հետո, մենք գալիս ենք այն հետևության, որ լիբերալիզմը վատ բան է, և պետք է մերժել այն:

Այն, ինչ իրականացնում է Նիկոլը, իրական գաղափարախոսական դիվերսիա է Հայաստանում, որովհետև լիբերալիզմի փոխարեն մեզ ինչ-որ այլանդակություն է մատուցվում, և փոխանակ մերժենք այդ այլանդակութունը, մերժում ենք նրա անունը՝ լիբերալիզմը: Նիկոլն անընդհատ կեղծելու, սխալ տերմիններով աշխատելու փորձ ունի: Օրինակ՝ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում իրականում դարձել է նույն կոռուպցիայի նոր աղբյուր: Մենք այդ մասին շատ ենք լսել, մենք այդ մասին իմացանք թեկուզ իր թերթի խմբագիր եղած ժամանակից, իր գործունեությունից: Իսկ հիմա ինչ-որ մեկին պիտակավորում են՝ «դու կոռուպցիոներ ես», հետո նա մուծվում է ընտանեկան ֆոնդեր, դրանից հետո նա այլևս կոռուպցիոներ չէ: Սա է «կոռուպցիայի դեմ պայքարը»: Սա այլանդակություն է, իհարկե, բայց, արդյոք սրա պատճառով պե՞տք է ասենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը սխալ է, պետք է լինի կոռուցիա: Իհարկե ո՛չ: Հիմա նույնը լիբերալիզմի հետ է կապված: Պետք է մերժենք այն այլանդակությունը, ինչը նա ցույց է տալիս լիբերալիզմի անվան տակ, ոչ թե լիբերալիզմի գաղափարը: Ոնց որ կուռուպցիայի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանին շուրջ 2 տարի պահեցին բանտում, և շատ պողոսներ նույնիսկ չէին հասկանում, որ Քոչարյանին կոռուպցիայի համար չեն փորձում դատել, բայց նա մնացել էր այդ դրոշը, որի շնորհիվ մարդիկ հավատում էին, թե Նիկոլը պայքարում է կոռուպցիայի դեմ: Նույն կերպ ԼԳՏԲ-ների իրավունքները կամ նման ինչ-որ բաներ դարձել են այն դրոշը, որոնց շնորհիվ նա փորձում է ցույց տալ, թե լիբերալ քաղաքականություն է վարում: Սա, իհարկե, բավականին մեծ խնդիր է, որը ժամանակի ընթացքում մենք պետք է կարողանանք հաղթահարել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է մնալ տրամաբանության մեջ, պետք է մնալ այն առաջավոր քաղաքական մեթոդոլոգիայի մեջ, որ պետություններին առաջ է տանում, և ոչ թե մերժել լիբերալիզմը:

Մարկ Տվենը ունի մի պատմվածք՝ «Ոսկեզօծ դար», որը 19-րդ դարի վերջի Ամերիկայի իրադարձությունների մասին է: Շատ լավ գրված քաղաքական պամֆլետ է, որտեղ ցույց է տրվում այդ ողջ քաղաքական կոռուպցիան, այդ ողջ բյուրոկրատիան, որն Ամերիկայում այդ ժամանակ իշխում էր: Բոլոր պետություններն էլ անցել են նման փորձությունների միջով: Կոչս այն է, որ մենք հավատարիմ մնանք հիմնական արժեքային համակարգին և փորձենք հաղթահարել այս ծանր շրջանը:

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին