РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները Իդլիբում: Գրում է Gazeta.ru-ն:
Ռոբերտ Օ'Բրայանը Վաշինգթոնում ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում այն մասին, որ Իդլիբում իրավիճակը սրվում է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է իր դժգոհությունը ռուսական և թուրքական կողմերին: Սակայն, նրա խոսքերով՝ չկա «կախարդական փայտիկ», որը կարող է անմիջապես դադարեցնել բռնությունները:
Քաղաքական գործիչը հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել հակամարտությանը և իր զորքերով լուծել խնդիրը, որն ուղղակիորեն կապ չունի իրենց հետ: