«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը հայտնեց, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախման պատճառն ադրբեջանցիների կողմից իրենց ոչխարները հայկական տարածք մտցնելն է եղել։
Նա նշեց, որ այդպիսի խնդիր ադրբեջանցիների եւ հայերի միջեւ երկար տարիներ եղել է. «Դեռեւս Սովետական միության շրջանից ադրբեջանաբնակ տարածքներից ոչխարներին արածեցնելու համար բերում էին մեր տարածքները։ Երկար տարիներ բերում էին ու վեճ է առաջացել այդ հողի վրա։ Նրանք որպես կանոն անցնում են մեր սահմանները։ Հիմա ոստիկանություն են վեճի մասնակիցները. տեղի են ունենում պարզաբանումներ։ Երբեմն լարվածություն լինում էր, բայց նման վեճ առաջին անգամ էր»։