f

Անկախ

Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել. ՀԲՃ


Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում ասվում է. «Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով, տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը /ՀԲՃ/։

Դա շարունակվեց արդեն օգոստոսի հայտնի դեպքերով, երբ նրանք հեռացրին պահապանների տնակները, սանձազերծեցին բռնություններ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, նույնիսկ՝ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ։ Լիդիան ընկերության պաշտոնական մեկնաբանությունները հաստատում էին, որ վարձված ընկերությունը գործել է Լիդիանի անմիջական վերահսկողության ու ցուցումների ներքո։

Նոր պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրաձայնել են տեղացիները, իսկ Հայկական բնապահպանական ճակատը հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյո՞ք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորում ունեն, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Դեռևս հուլիսի 1-ին «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Ա․ Դանիելյանը Թեհմինե Ենոքյանի հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։

Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ի պատասխան իր հարցմանը։

Իսկ ահա Հայկական բնապահպանական ճակատի հարցմանը ոստիկանությունը պատասխանել է օգոստոսի 21-ին՝ տեղեկացնելով, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊ ընկերության կողմից հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ։ Թե ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը, պատասխանում չկա, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող էին վերաբերել լիցենզիայի թույլտվության սահմաններից դուրս զենք կրելու, Պահնորդական ծառայության մասին օրենքի պահանջները չկատարելու, ոստիկանության ներկայացուցիչների պահանջները չկատարելու հետ։

Այդուհանդերձ, ոստիկանությունը հայտնում է, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի ընկերության լիցենզիայի գործունեությունը։ Լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական ինտերնետային կայքում։

Լիդիան Արմենիա Հայկական բնապահպանական ճակատ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին