f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ օգոստոսի 16-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 41 663-ի, ապաքինվածներինը՝ 34584-ի, մահվան դեպքերինը՝ 818-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 23-ին, վարակվածների թիվը հասավ 42 792-ի, որոնցից 35 991-ն առողջացել են, մահացել է  852 մարդ, ընդհանուր կատարվել է  195194 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտնաբերվել էր   38 նոր դեպք,  օգոստոսի 18-ին՝ 145, օգոստոսի 19-ին՝ 210, օգոստոսի 20-ին՝ 263,  օգոստոսի 21-ին՝ 158, օգոստոսի 22-ին՝ 139, օգոստոսի 23-ին՝ 176:  

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1129-ով՝ 124-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Վարակվողների թիվը շարունակում է պակասել: Մահերի թիվը նույնպես նվազում է: Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 255 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1107 մարդ:

Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների և կանոնների վերաբերյալ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ վերաբացվեցին գրադարանները, թանգարանները, թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները՝ բացառապես բացօթյա տարածքներում։ Այսուհետև դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, բացօթյա ժամանցի վայրերում մեկ սեղանի շուրջ թույլատրվում է նստել մինչև 8 անձի նախկին 5-ի փոխարեն: Սեպտեմբերի 15–ին դպրոցներում և բուհերում մեկնարկող դասերից առաջ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին և ուսանողներին կոչ է արել սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ կամ առնվազն սահմանափակել շփումները, որպեսզի առավելագույնս կտրվեն համավարակի տարածման շղթաները և դասերի մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերեն դպրոց։

Սակայն վրդովմունքի ու ընդվզումների առիթ դարձավ կրթության նախարարության հրապարակած ուղեցույցը, որով պիտի իրականացվի ուսուցումը դպրոցներում: Ստացվում է, որ երեխաները մի քանի ժամ շարունակ դիմակներով պետք է նստեն դասարանում, դուրս չգան, գրատախտակի մոտ չգնան և այլն: Մասնագետների կարծիքով՝ դա ֆիզիկապես անհնարին է և հակաառողջական: Ծնողներ կան, որոնք հայտարարում եմ, որ դիմակի պատճառով երեխաներին չեն ուղարկելու դպրոց։ Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ 16 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ չի կարող վարչական պատասխանատվություն սահմանվել, և ընդհանրապես դիմակի պարտադիր պահանջը հակաօրինական ու հակասահմանադրական է։

Ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն

Շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը օգոստոսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն էր պաշտոնաթողությունից հետո, որի բովանդակությունը Ապրիլյան պատերազմն էր:

Նա մասնավորապես անդրադարձել է այդ պատերազմում կիրառված զենքերին՝ պարզաբանելով մի շարք տարածված կարծիքներ և բերելով դրանք հերքող փաստեր: Օրինակ՝ ի՞նչ է նկատի ունեցել ինքը, երբ  Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ ասուլիսում հայտարարել է, որ հայկական բանակը կռվում է 80-ական թվականների զենքով կամ ինչու «Իսկանդերը» չի կրակել։ Նա հայտարարել է, որ թե՛ մեր, թե՛ շատ բանակների սպառազինության մեջ այսօր  առկա են նույնիսկ 40-50-ականների զենքեր։ «Հայկական զինված ուժերն օգտագործել են այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները»,- ասել է նա՝ հավելելով, որ ​80-ականների զենքի թեման շահարկելը քաղաքական նպատակներ էր հետապնդում:

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է նաև քառօրյայի մարտական գործողություններում «ժամանակին հրահանգ չիջեցնելու» մասին լուրերը: «Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին, և այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը: Ուրեմն ի՞նչ հրամանի մասին է խոսքը: Առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դնեն այդ պլանը, բայց այդ պլանն արդեն գործողության մեջ էր,- ասել է նա և հարց տվել:- Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդության պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները»: Իսկ պատասխանելով Յուրի Խաչատուրովին վերաբերող հարցին՝ Սարգսյանն ասել է. «Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում»:

Նրան հիշեցրել են տարեսկզբին կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Փաշինյանը Ռուսաստանի գործընկերների հետ քննարկել ու ստացել է պատասխաններ ընդդիմադիր եղած ժամանակ իր այն խոսքերի առնչությամբ, թե Ապրիլյանը եղել է Ռուսաստանի իմացությամբ և թույլտվությամբ։ «Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ է տրվել։ Խնդրում եմ հարցը տալ հասցեատիրոջը»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա՝ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսանկյունից տգիտություն են, դաշնակիցների մասին չստուգված տեսակետներ հայտնելը շատ լուրջ հետևանքներ է ունենում: Ռուսաստանից մենք ստացել ենք 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն, այսինքն՝ անվճար, իսկ «Իսկանդեր» ոչ մի երկիր չունի, բացի Հայաստանից: 

Ի վերջո, ավելի քան երեք ժամ պատասխանելով բոլոր տրված հարցերին՝ երրորդ նախագահը հռետորական հարց է տվել. «Այսքանից հետո սա հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն»

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը, իսկ բողոքի ցույցերը շարունակվում են

Երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ բողոքի ծայրահեղ միջոցի դիմած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց 6-րդ օրը շարունակվող հացադուլը։ Նախորդ օրը շտապօգնության բուժանձնակազմը բուժզննում էր անցկացրել։ Մինչ այդ նրան այցելել էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ, մարզիկներ, զորակցություն էին հայտնել և հորդորել էին դադարեցնել հացադուլը։ Նրան հատկապես ոգևորել են շարքային քաղաքացիները։ Անվանի մարզիկը դադարեցրել է հացադուլը, երբ նրան են մոտեցել հանրային գործիչներ Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ և նրան հացադուլը դադարեցնելու համոզելու ապարդյուն փորձերից հետո հայտարարել են, որ միանում են մարզիկին և իրենք էլ են հացադուլ հայտարարում։

Անցած շաբաթ հայտնի դարձավ ևս մի հացադուլի մասին: Գյումրիում քաղաքացին անժամկետ հացադուլ և նստացույց էր հայտարարել Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

Երեքշաբթի Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչներն առավոտյան ժամը 7-ից փակել էին Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Գյուղացիները բողոքում էին, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցումներից քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ է առաջանում, որը հասնում է շրջակա բնակավայրեր և աղտոտում նաև խմելու  ու ոռոգման ջրերը։

Հինգշաբթի ի պաշտպանություն Ամուլսարի՝  ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն էին նախաձեռնել դեպի Երևան։ Նրանք ժամը 16-ին հավաքվել էին Օպերայի շենքի հարակից տարածքում։ «Ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի պահպանման համար ստիպված են օր ու գիշեր լինել դրսում և ֆիզիկական պատնեշ դառնալ այդ սպառնալիքին»,- նշված էր նրանց ուղերձում:

Երևան հասած ավտոերթի մասնակիցները միացան Ազատության հրապարակում հավաքված բնապահպաններին։ Ակցիայի մասնակիցները թմբուկներով ու պաստառներով քայլերթով գնացին Հանրապետության հրապարակ։ «Ամուլսար ասելիս ծնկներս դողում են». Հայաստանի կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք»,- գրված էին պաստառներին։ Ամուլսարի  պահապանները հայտարարեցին, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի:

Իսկ Ամուլսարում իրավիճակը գերլարված էր կեսգիշերին։ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում նշված էր. «Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»:

Ուրբաթ փակ էր Սևան-Երևան մայրուղին: Բողոքի ցույց էին անում ձկնորսները ։ Նրանք դժգոհում էին սիգի որսի արգելքից։ Ակցիայի մասնակիցների հետ բանակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նույն օրը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին դիմում-պահանջ ներկայացրին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող եղեգնուտցիները, որոնք բողոքում են Արմավիրի մարզպետից:

Բողոքում էին նաև Մարալիկի ծննդատան աշխատակիցները, որոնք 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, նաև Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները, որոնք 3 օր փակել էին պղնձաձուլարանի մուտքը:

Աղմկոտ հայտարարություններ և դեպքեր

Անցնող շաբաթ խոսքուզրույցի առիթ դարձավ Արթուր Վանեցյանի այցը Արցախ, մասնավորապես՝ Արցախի նախագահի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը,, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանը չի կարող հանդիպել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չընդունող ուժերին։

Ինչպես միշտ, աղմուկի առիթ դարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունները: Երկուշաբթի Գեղարքունիքի մարզ կատարած այցն ամփոփելիս նա հայտարարեց, որ մենք Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս, իսկ երբ անդրադարձել է պարգևավճարների թեմային, հայտարարել է. «Ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի՝ գործատուի պատիվն է նաև, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում, և Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»:

Աղմուկ բարձրացավ նաև Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում երեխաներին սեփական ընտանիքում պարբերաբար դաժանորեն ծեծելու և թունավորելու փաստի հետևանքով: Այդ երեխաներն այժմ Երևանում են՝ հիվանդանոցում, բուժօգնություն են ստանում: Սոցիալական ցանցերում լայն քննարկում է ընթանում, թե ինչպես մեր իրականությունում նման իրողություն կարող էր տեղ գտնել և այնքան տևականորեն, որ երեխաները հայտնվեին ծայրահեղ ծանր վիճակում:

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Ավելին
Ավելին