f

Անկախ

ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ


Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ տարի է անցել այն օրից, ինչ մեր Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը, և մեր ժողովուրդը հայտարարեց, որ առաջնահերթ ազգային խնդիրը անկախ պետականության վերականգնումն է: Հազիվ թե որևէ մեկը այժմ չընդունի, որ ազգային խնդիրների մեջ դա իրոք առաջնահերթն է:
Համաշխարհային պատմությունը ժողովուրդների, ազգերի մրցակցություն է հանուն իրենց բարեկեցության, ազդեցության ոլորտի ընդլայնման, հզորացման, և այդ պայքարում կարևորագույն նշանակություն ունի ազգի  ինքնակազմավորումը՝  որպես  պետություն: Այսինքն՝
հզորության   երաշխիքն  ու նախապայմանը պետություն ունենալն է:  Հարյուրավոր տարիներ չունենալով պետականություն՝ մենք փորձել ենք լուծել տարբեր ազգային խնդիրներ, բայց ոչինչ չի ստացվել, և ինչ-որ պահից սկսած արդեն ազգային խնդիր էր դարձել զուտ գոյատևելը:
Ծանր կորուստներ տալով՝ մենք ավելի լավ ենք գիտակցում, թե ինչ անհրաժեշտություն է պետականության վերականգնումը: Մենք հռչակեցինք մեր առաջնահերթ խնդիրը՝ անկախ պետականության վերականգնումը, և ես գտնում եմ, որ դրա համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Բայց կարող է հարց ծագել՝ մի՞թե նախորդ հարյուրամյակների
ընթացքում այդպիսի բարենպաստ պայմաններ չեն եղել: Ծանոթանալով մեր պատմությանը՝ ես տեսնում եմ, որ մանավանդ վերջին 2-3 հարյուր տարվա ընթացքում եղել են պահեր, երբ կարելի էր վերստեղծել մեր պետությունը, բայց մենք կորցրել ենք այդ հնարավորությունը: Այդ հարյուրամյակների պատմությունը ես կանվանեի կորցրած հնարավորությունների պատմություն: Ի՞նչն է պատճառը, ինչու՞ ենք կորցրել այդ հնարավորությունները: Իմ կարծիքով, պակասել է ներքին հավատը մեր ուժերի, մեր ազգի ապագայի, մեր առաքելության նկատմամբ:

Այն ազգերը, որոնք կորցնում են այդ հավատը, ձուլվում են, կամաց-կամաց վերանում են աշխարհի երեսից:
Առանց հավատի՝ հնարավոր չէ ոչ պետություն ստեղծել, ոչ էլ երկար ժամանակ պահպանել այդ պետությունը: Հայտնի են բազում ազգեր, որոնք կազմավորվել են իբրև
պետություն, հզորացել են… Երբ խորանում ենք նրանց պատմության մեջ, տեսնում ենք, որ ամեն մի այդպիսի ժողովուրդ, ամեն մի ազգ ունեցել է մի պահ, երբ պահանջվել է, որ ի մի բերվի իր ողջ հոգեկան հզորությունը, ոգևորությունը, հավատը, և այդ ամենն ուղղվի դեպի ապագան: Այդ հավատը, իմ կարծիքով, 2-3 հարյուր տարվա ընթացքում մեզ խիստ պակասել
է:

Կարելի է մշակել նուրբ քաղաքականություն, կարելի է իրականացնել բարդ քաղաքական խաղեր, բայց դրանք արդյունք չեն տա, եթե այդ քաղաքականության հետևում կանգնած չէ մի ժողովուրդ՝ համախմբված նույն ազգային պատգամով, նույն ազգային հավատով, նույն ազգային իղձերով:

Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին ճիշտ ուղու՝ անկախ պետականության վերականգնման հռչակագիրն ընդունելու համար և կոչ եմ անում մեր բոլոր քաղաքական գործիչներին, մտավորականությանը զարգացնել մեր ժողովրդի մեջ եղած հզորության հատիկը, բարոյական ուժ տալ նրան, հավատ ներշնչել մեր ազգի ապագայի նկատմամբ, որովհետև միայն այդ դեպքում կկարողանանք լուծել մեր խնդիրները: Ու նաև համախմբվելով:
Ողջ աշխարհի հայությունը համախմբվելով կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:
Այս աշխարհագրական դիրքում Հայաստանը, անգամ եթե լինի անկախ պետություն, միայն հզորությամբ չի կարողանա լուծել իր ազգային խնդիրները, եթե կազմակերպված չլինի որպես
մի համաշխարհային կառույց: Սա ժողովրդավարության սահմանափակում չէ, ֆաշիզմ չէ, սա ազգային անհրաժեշտություն է, և եթե մենք կորցնենք այս պահը ևս, ապա մեր կորցրած հնարավորությունների շղթային կավելանա ևս մի օղակ:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը հեռուստատեսությամբ՝ ՀՀ ԳԽ
 անկախության հռչակագրի ընդունման տարելիցի առթիվ,
1991թ., օգոստոսի 23-ին 

Նկարում՝ 1990թ.օգոստոսի 25,ժ.11.10, ՀՀ կառավարության շենքի վրայից իջեցվեց Խորհրդային Հայաստանի պետական դրոշը

1991թ. օգոստոսի 23 Վազգեն Մանուկյան ելույթ  անկախության հռչակագրի ընդունման տարելից

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին