f

Անկախ

Ռ. Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան Mezzo TV–ի եթերում


«Զույգ Արեգակներ» բալետը երբևէ առաջին կատարողական արվեստի գործն է, որը   հանրահռչակում է հայկական արվեստն ու մշակութային ժառանգությունը «MEZZO TV»60 միլիոն հետևորդ ունեցող միջազգային հարթակում:

 

Ռուդոլֆ Խառատյանի«Զույգ Արեգակներ»բալետի առաջին առցանց հեռարձակումը «MEZZO TV»-ի եթերում կիրականացվի ս. թ. օգոստոսի 23-ին` ժամը20:10-ին,կենտրոնական եվրոպական ժամամանակով: Բալետի հեռարձակումը հեռուստաալիքով կիրականացվի նաև օգոստոսի 29–ին, սեպտեմբերի 9-ին և 15-ին։

 

1996-ից ի վեր ավելի քան 80 երկրներում հեռարձակվող «MEZZO TV»-ն հանդիսանում է  բարձրաճաշակ համաշխարհային լսարանին կատարողական արվեստի ամենալավ գործերը ներկայացող առաջատարը: Բալետի հեռարձակումը հնարավոր է դարձել «Բալետ 2021» հիմնադրադրամի և «MEZZO TV»-ի միջև կնքված 5–ամյա պայմանագրի շրջանակում, որով հեռուստաալիքին հեռարձակման իրավունք է շնորհվել։

 

Անցյալն ու ներկան միաձուլող այս եզակի ներկայացումը նորովի է մատուցում հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով 21-րդ դարում ստեղծված արվեստի մի այնպիսի գործ, որը նորարարական է, հավերժական, հայկական և համամարդկային: Բալետը ներկայացնում է այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն ու դերակատարությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:

 

«Զույգ Արեգակներ» բալետը «MEZZO TV»-ի բազմամիլիոնանոց միջազգային հանդիսատեսին ներկայացնելը առաջին քայլն է Հայաստանը համաշխարհային բեմահարթակում հաստատելու հարցում: Այն Ռուդոլֆ Խառատյանի առաքելության մի մասն էր, երբ նա դեռ 2009 թվականին ՀՀ կառավարության հրավերով ստանձնեց Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

 

«Զույգ Արեգակներ» բալետը հիմնված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի վրա: Սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը ներկայացնում է 4-21-րդ դարերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի ստեղծագործությունները: Բեմի ձևավորման և զգեստների հեղինակն է  Աստղիկ Ստեփանյանը:

 

Նախագիծն իրականացնելու համար «Բալետ2021» հիմնադրամը ձևավորել է միջազգային բալետային խումբ՝ հրավիրելով բալետի արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից, ինչպես նաև առաջատար մենակատարներ՝ Վաշինգտոնից և Շտուտգարդից:

 

«Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագիծն իրականացվել է  2015 թվականին «Բալետ2021» հիմնադրամի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների կոմիտեյի և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 27-ին  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

«Բալետ 2021»  հիմնադրամի մասին

 

«Բալետ 2021»  հիմնադրամի առեքելությունն է աջակցել և նպաստել Հայաստանում բալետային արվեստի զարգացմանը և հանրահռչակել բարձր արվեստի այս տեսակը:

«Բալետ 2021»  հիմնադրամը հիմնվել է 2012 թվականին՝ Ռուդոլֆ Խառատյանի կողմից: Հիմնադրամի տնօրենն է Լիլիթ Պետրոսյանը:

 

 

Հղումներ տեսանյութի և ֆոտոնյութի համար՝

 

Հղումդեպի Mezzo TV.

https://www.mezzo.tv/en/Dance/Two-Suns-by-Roudolf-Kharatian-6335

 

Հատվածներ «Զույգ Արեգակներ» բալետից.

www.youtube.com/watch?v=lmdeOgYPOG0

 

«Զույգ Արեգակներ» բալետի պատրաստում.

www.youtube.com/watch?v=v9SXA3EFSpk

«Զույգ Արեգակներ» բալետ Ռուդոլֆ Խառատյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին