Դե լավ է, էլի, դիմակների բիզնեսի «ասողները» հպարտ քաղաքացու հաշվին կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ու անփոխարինելի «համաբալասանի» վաճառքն աշխուժացնելու նոր ձև են գտել։
Դպրոցներում և ԲՈՒՀ-երում ուսումնառության պրոցեսը «հեռակա» կամ, այսպես ասենք` հեռավար ռեժիմից վերադարձնելով «առկա» ռեժիմի և դիմակների կրումը դպրոցներում ու ԲՈՒՀ-երում դարձնելով պարտադիր` ինչ-որ չափով կկարողանան լրացնել արտադրանքի իրացման «պրոցեսում» առաջացած բացը։
Գլուխը քարը, թե մարդիկ` դպրոցականները, ուսանողները, դասատուները, դասախոսները, ժամեր շարունակ մասնակցելով հարկադիր դիմակահանդեսին, կարող են շնչառության խնդիրներ ու դրանից բխող զանազան-զարմանազան առողջական այլ պրոբլեմներ ունենալ կամ ձեռք բերել։
Կարևորը` բիզնեսը լիաթոք շնչի...