f

Անկախ

Եղեգնուտ համայնքում հանրաքվե չի լինի. ԿԸՀ–ն կարճեց վարույթը


Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի  ավագանու  անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի 27.07.2020 թվականի  դիմումով հարուցված վարչական վարույթը ԿԸՀ–ն այսօր՝  օգոստոսի 20-ին, կարճեց։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հայտարարեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և  անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:

 

 

ԿԸՀ կարող է իրականացնել գործառույթային օժանդակություն միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով նշանակված է տեղական հանրաքվե և տեղական  հանրաքվե նշանակելու մասին որոշումն ու տեղական հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու  համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումների տրամադրումը  հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը ներկայացրել է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, և վերջինս իրականացնում է տեղական հանրաքվեն կազմակերպելուն և անցկացնելուն  ուղղված աշխատանքներ:

Վերը նշված պայմանների բացակայությամբ ակնհայտ է, որ  դիմումատուների պահանջն անիրագործելի է, ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի»,- ասաց  Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը  ներկայացրեց նաև, որ  Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե  դիմումն անթույլատրել է:

Դիմումատուները որոշումը կարող են բողոքարկել Վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մոտեցումը հետևյալն է. «Միայն  պատշաճ կարգով, օրենքով սահմանված հանրաքվե նշանակելուց հետո է, որ հնարավոր կլինի  իրականացնել այդ գործառույթները, ըստ էության, սա է որոշման նախագիծը»:

ԿԸՀ անդամների 6 կողմ և 0 դեմ ձայներով կարճման մասին որոշումն ընդունվեց, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նիստի ավարտից հետո այն սահմանված կարգով կհրապարակվի նաև ԿԸՀ-ի համացանցային կայքով և կներկայացվի նաև դիմումատուներին:

Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի  ավագանու անդամներ  Ռազմիկ Աբրահամյանը, Հովհաննես Հակոբյանը, Մարտուն Մկրտչյանը և Անտոն Խուրշուդյանը նիստին չէին  ներկայացել:

Նշենք, որ օգոստոսի 11-ին Եղեգնուտ համայնքում  տեղական հանրաքվե անցկացնելու միասնական դիմումի քննարկման նիստին 15-րդ  ընտրատարածքի  հանձնաժողովին  ներկայացված վարույթը  կարճվել էր, քանի որ  դիմումում եղել են 2 բացթողումներ: Դրանցից մեկն այն է, որ հստակ նշված չէր հանրաքվեն անցկացնելու համար ֆինանսական աղբյուրը, երկրորդն էլ այն է, որ համայնքի ղեկավարը պետք է նշանակի քվեարկության օր, որը  դիմումում առկա չի եղել:

Հիշեցնենք նաև, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով։

ԿԸՀ հանրաքվե Եղեգնուտ համայնք

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին