f

Անկախ

«Այսքանից հետո սա հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն». Սերժ Սարգսյան,ուղիղ


 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան քառօրյային նվիրված մեծ ասուլիսը սկսեց՝ հիշելով ու հարգելով քառօրյայի բոլոր մասնակիցներին՝ ողջերին ու զոհվածներին: Նա հիշեց նաև ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանին ու Գևորգ Վարդանյանին, որոնց ծննդյան օրն է այսօր:

Նախագահ Սարգսյանն ասաց, որ լրագրողներին հրավիրել է բաց և անկեղծ զրույցի և ակնկալում է, որ մեր հանրությանը կհասնի Ապրիլյան քառօրյայի հետ կապված ողջ իրականությունը՝ զերծ որևէ շահարկումներից և կեղծիքներից:

Մինչ հարցուպատասխանին անցնելը, Սարգսյանը ներկայացրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում իր հնչեցրած ներածական խոսքը, ինչի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հաննաժողովի հետ:

Ներածական խոսքում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.


 

«Առաջին հերթին ասեմ, թե ինչու որոշեցի ընունել հրավերը և պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հացրի, չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդմներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կողմնակալ և ոչ կոռետ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վեաբերյալ:  Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգություննրեը տեղին են, որովհետև ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարող է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները որցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինաներով լայնածաված գրոհները ակսեցրած հայակկան կողմը պարչտվել:

Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդության պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները: 

Հարց կարող է ծագել, թե ինչու մինչև այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել Ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին և այս թեմայով շահարումներին: Ասեմ ուղիղ. սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո՝ նպատաահարմարւթյունը: Սա էր պատճառը, որ ես ուզում էի իմ մասնացությամբ հաննաժողովի քննարկումն իրականացնել արտաարգ դրության ավարտին, որպեսզի լսումներից հետո հնարավորություն ունենայի ԶԼՄ ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել խնդրո առարկային վերաբերող ամբողջական տեղեկատվությունը:

Այժմ համառոտ անդրադառնամ մի քանի հարցերի, որոնք, ցավոք, շահարումների թեմա են դարձել կամ որոշ շրջանաներ արհեստականորեն դարձրել են:

Երբ հրապարակ է նետվում թեզ՝ հաղթանա՞կ էր, թե պարտություն Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստա պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանաը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:

Անհայտ է, որ պատերազմներն ինքնանպատա չեն լինում, միշտ հետապնդում են քաղաքաան նպատաներ: Պատերազմը քաղաքաանության շարունակությունն է այդ մեթոդներով: Պաշտպանվող կողմի համար հաղթանա է, երբ նա նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող ողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքաան նպատակների գոնե մի մասի կատարմանը:

Մինչ պատասխանեմ հարցին՝ հաղթել, թե պարտվել ենք Ապրիլյան պատերազմում, կարճ անդրադառնամ այն հանգամանքին, թե արդյոք հնարավոր էր անխել ամ խուսափել պատերազմից: Համոզված եմ՝ հնարավոր չէր: Ինչու, որովհետև Ադրբեջանը պատարստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի: Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, համոզված եմ, պատրաստ չէ ընդունել ԼՂ քաղաքացիների՝ իրենց երկրի կարգավիճան ազատ ամքի արտահայտութմաբ որոշելու իրավունքը:

Այսպիսով, պատերազմից խուսաելու միայն մեկ ճանապարհ կար՝ գնալ միաողմանի զիջումների, ինչը, բնաանաբար, չէր էլ քննարվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր: 

Ինչպես ասացի, հաղթանակը քաղաքաան նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով: Որոնք էին Ադրբեջանի քաղաքաան նպատակները, որ լավագույնս և փաստարկված ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանաների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, նաև  տարբեր երրների ղեավարների հետ, ներառյալ ԵԱՀԿ ՄԻնսի խմբի եռանախագահները հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում և ընդունված որոշումներում:

Գերնպատաը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմաան լուծում: Իսկ որ բանակցություններն իրենց օգին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016 թ. Հոտեմբերին Ադրբեջանի առավարության նիստի  ժամանակ՝ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հեռտում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը:

Երրորդ՝ Ադրբեջանը ցանանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հաամարտության ողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թվաանին ստորագրված եռաողմ հրադադարի փաստաթուղթն է:

Երրորդ՝ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի և հակառան իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում ահղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության:

Արող եմ թվարել նաև այլ նպատակներ, սաայն այսքանով բավարարվենք:

Հասե՞լ են իրենք իրենց նպատաներին, թե ոչ: 

Առաջին՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից. ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Եթե անհրաժեշտություն լինի, ավելի հանգամանորեն կբացատրեմ:

Այսպիսով, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում, Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով որպեսզի վերահաստատվի 1994թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994թ. Եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:

Երրորդ` ինչպես ասացի, Ալիևը պատերազմով ցանկանում էր բարձրացնել սեփական ժողովրդի ու բանակի մարտական ոգին և ստեղծել ինչ որ առասպել «հաղթանակի» մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողություններն արագ հանրայնացնելու համար: Չստացվեց` շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

Մի փոքր առաջ անցնելով` ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:
Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։

Արդյո՞ք արդյունավետ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ, ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:

Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:

Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:

Այս գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել:

Հիշենք սա:

Շնորհակալություն»:

  




 

Սերժ Սարգսյան մամուլի ասուլիս Տեսանյութեր Ապրիլյան պատերազմ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին