Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ