f

Անկախ

Кто был никем — тот станет всем! – Ինտերնացիոնալ՝ հեղափոխականների հիմնը


Հետևելով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի շուրջ զարգացումներին` կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում ՔՊ թիմում։ Ըստ էության, Վահրամ Ավետիսյանը, տեսնելով թիմում իր անվան շահարկումներին եւ հասկանալով, որ չնայած ինքն առաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հրաժարվեց հետագա պայքարից։

Իսկ այս ընթացքում ՔՊ-ական թիմի անդամների մի մեծ խումբ, չնայած նրան, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հանրային ելույթներում, մամուլի հրապարակումներում եւ ամեն առիթով լուրջ քննադատության էին արժանացնում նրան եւ ներկայացնում բազմաթիվ վարկաբեկող նյութեր։ Փաստորեն, վիճակը հասել է նրան, որ վարչապետի առաջադրած թեկնածուն կարող էր չընտրվել, եւ դա էլ հիմք է հանդիսացել նրա հրաժարականի համար։

Սա շատ լուրջ նոր զարգացում է ՔՊ թիմում։ Այս տղաները եւ աղջիկները երբ եկան քաղաքականություն շատ լավ հասկանում էին, որ իրենք ոչինչ են, ամեն ինչը Նիկոլն է, իրենք այդտեղ են Նիկոլի կամքի շնորհիվ, այդ պատճառով էլ Նիկոլի կամքից ցանկացած շեղում համարվում էր սրբապղծություն, անընկալելի ու անպատկերացնելի հանցանք։ Բայց անցած երկու տարիների ընթացքում այս տղաներն ու աղջիկներն աշխարհին այնքան նայեցին իրենց սպասարկող մեքենաների պատուհանի բարձունքից, այնքան պարգեւավճար ու անօրինական բարձր աշխատավարձ ստացան, որ իրենց ինքնագնահատականը փոխվեց։ Այլեւս իրենք այն կարծիքին չեն, որ Նիկոլն ամեն ինչ է, իրենք ոչինչ։ Նրանք այն կարծիքի են, որ պետք է ունենան հեղափոխության իրենց առանձին փայը՝ ոչ թե այնքան, ինչքան Նիկոլն է թողնում, այլ մի ավտոնոմ կառավարման հատված՝ ասենք Սահմանադրական դատարանը։

Հեղափոխության հերձվածողների այս խումբը ցանկանում է Նիկոլից խլել այն ավարը, որին նա տիրացել է մեկամյա ծանր ճակատամարտերի արդյունքում, վերջում էլ գործելով ծանրագույն քրեական հանցանք՝ սահմանադրական կարգի տապալում։ Սա արդեն նշանակում է, որ այս տղաներն ու աղջիկները հասկացել են, որ Նիկոլն ամեն ինչ որոշող չէ, ավելին՝ նա արդեն ոչինչ էլ չի որոշում։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իմ քայլը

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին