f

Անկախ

ՎԵՐՋՈՒՄ ԷԼ` 30 ԱՐԾԱԹ ԵՎ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․


Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օգոստոսի 3-ին ՖԲ-ում տեղադրեցի «ԿՈՇԿԱԿԱՐԻ ԳԼՈՒԽ ԳՈՎԱԼԸ ՄԻՆՉԵՎ ԿՈՇԻԿ ԿԱՐԵԼՆ Է» վերնագրով նյութը` վերաբերող Երևանում տիրող խայտառակ վիճակին, իսկ այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ քաղաքապետարանի հերթական չինովնիկը (տվալ դեպքում` գլխավոր ճարտարապետը) մեծ պարգևատրմամբ հրաժեշտ տվեց իր «քրտնաջան» պաշտոնավարմանը...

«Փայլուն» ավանդույթ է ձևավորվել Երևանի քաղաքապետարանում` չինովնիկները պաշտոնավարման սկզբում «Նյու Վասյուկի»-ի (Нью-Васюки) ոճի շռնդալից խոստումներով մամլո ասուլիսներ են հավաքում, ինչի դիմաց, փաստորեն, հետագայում բոլ-բոլ պարգևատրվում, իսկ հետո, լավագույն դեպքում 0-ական արդյունքով, սուսուփուս, էլ ավելի բոլ-բոլ պարգևատրմամբ անհետանում: Եվ «տղերքի» համար գոյություն չունի ոչ մի հրապարակային պատասխանատվություն, անգամ հաշվետվություն կատարված Չաշխատանքների վերաբերյալ...

Եթե շարունակվի նման «կառավարումը» և պատասխանատվության կանչելու փոխարեն պարգևատրումներ տրվեն, ստիպված ենք պարբերաբար հիշել Հ. Թումանյանի նամակի տողերը, գրված Ա.Իսահակյանին 1921թ.-ին. «Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց»։

Վերջում հիշեցնեմ նույն օգոստոսի 3-ի ՖԲ-ի իմ գրառման միայն վերջաբանը․ «Այդպես է լինում, երբ վեհ-վեհ պոռոտախոսությամբ իշխանության են գալիս սովորական «մեսչյանկայի» (мещанка) հոգեբանությամբ «դեմքեր»...»։

Արթուր Մեսչյան Հարություն Մեսրոբյան ֆեյսբուքյան գրառում Երևանի քաղաքապետարան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին