f

Անկախ

Ճիշտ է, որ նախարարներն ու մարզպետները պարգևավճարներ են ստանում, դա ժողովրդի պատիվն է. դա իմ որոշումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Ես այսօրվա այցն ինքս իմ մեջ պայմանականորեն անվանեցի հեղափոխության բերքահավաքը, որովհետև այն ժամանակ, երբ այս տարածքներով շրջում էինք, խոստումներ տվեցինք, այսօր այդ խոստումները կատարվում են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցին:

«Այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: ՀՀ-ն դառնում է մի մեծ շինհրապարակ, գործընթացն սկսվել է, մարդկանց տված խոստումները կատարվում են: Մենք այսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե այս բոլոր աշխատանքները տեսնելով, հարց է առաջացել՝ որևէ մեկը պետք է հարցնի՝ ինչո՞ւ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում:

«Այսօր այդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում:

ՀՀ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը»,-հայտարարեց նա:

Նա ընդգծեց, թե հեղափոխությունը բոլոր ասպարեզներում հաղթական շարունակվում է: «Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»,-նշեց նա:

Նա նշեց, թե 2018-ին ռազմավարական ծրագիր են որդեգրել, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր որակի, լճի բոլոր ափերը պետք է հավասարապես հասանելի լինի:

«Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Սրանով ես համարում եմ, որ Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել, որովհետև արևելյան ափը և հատկապես Արեգունի-Արտանիշ հատվածը բնակլիմայական և շրջակա միջավայրի առումով փայլուն հատված է, և ես համոզված եմ, որ այնտեղ շատ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն, բայց դրանք պետք է լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որ շրջակա միջավայրին որևէ վնաս չհասցվի»,-ասաց նա՝ նշելով, թե Սևանա լճի շուրջ 100 տոկոս հասանելիությունը ապահովելու խնդիրը լուծվում է և այսօր հասել է շատ լուրջ հանգրվանի:

Նրա խոսքով՝ գյուղական բնակավայրերում եղել են փողոցներ, որոնք նախկինում երբեք ասֆալտապատված չեն եղել, և այժմ ասֆալտապատվում են, տեղադրվում են ջրահեռացման համակարգեր, ապահովվում է փողոցային լուսավորություն, կառուցվում են մանկապարտեզներ:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ Սևանա լճի հարցով առանձին այց կկատարի՝ ափամերձ հատվածի խնդիրներին ծանոթանալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում Տեսանյութ Գեղարքունիքի մարզ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին