Մեդիապաշտպանի կողմից ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Անտիֆեյքին բաժին հասավ «Կայուն զարգացող լրատվական» անվանակարգը: Մեր աշխատանքի վերաբերյալ նմանատիպ գնահատականը և՛ շատ հաճելի, և՛ շատ պարտավորեցնող է: Շնորհակալություն մեր գործընկերներին գնահատականի համար, խոստանում ենք ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատանք մեր կողմից: