Օգոստոսի 13-ի գիշերը ինչ-որ մեկը Կոմիտասի պողոտայում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էր կոտրել վճարային տերմինալը, սակայն ոստիկանների արձագանքնման արդյունքում գողությունը կանխվել էր։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ժամը 03։00-ի սահմաններում մի քաղաքացի տեսնելով որ գողություն է կատարվում՝ զանգահարել էր 1-02։ Վարդանանց փողոցի բնակիչ 34-ամյա բնակիչը բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են լինգ ու պտուտակահան, որոնցով կասկածյալը փորձել էր բացել վճարային տերմինալը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։