f

Անկախ

​Գրականության և արվեստի թանգարանում...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, Գրականության և արվեստի թանգարանը քանի՞ ցուցասրահ ունի, և ի՞նչ սկզբունքով են դրանք բաժանված:

-Մեր թանգարանի հիմնական չորս ոլորտներն են՝ գրականություն, երաժշտություն, թատրոն և կինո: Թանգարանի կանոնադրական գործառույթն է նշված ասպարեզներում ստեղծագործած անձանց, նաև դպրոցների ու միությունների արխիվների պահպանումը, մշակումը, համալրումն ու շրջանառումը:

Թանգարանի ցուցադրական մակերեսն իր հինգ սրահներով շատ փոքր է գրանցված մեկուկես միլիոն թանգարանային միավորի համար, որոնք շարունակում են համալրվել: Ժամանակագրական առումով թանգարանը սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է Մաշտոցյան Մատենադարանը: Առաջին երկու սրահներում ներկայացրել ենք հայ գրականության վերջին 300 տարիների պատմությունը՝ սկսած 18-րդ դարի կեսերից, այն է՝ Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը: Բանաստեղծի հայտնի երգարանը, որ նա Դավթար էր կոչում, մեզ հասած միակ մասունքն է: Այն պահվում է ձեռագրատան ֆոնդի չհրկիզվող պահարանում: Դավթարը նվիրական է նաև այն պատճառով, որ Հովհաննես Թումանյանի նվերն է եղել ԽՀ-ին: Երրորդ սրահում ներկայացվում է թատրոնի պատմությունը, չորրորդում՝ կինոյի, իսկ հինգերորդում՝ երաժշտարվեստը:

Ցուցասրահների տարածքին հավասար մի հատված էլ ունենք, որտեղ տեղակայված է Միջին Արևելքի արվեստի թանգարանը: Այն ընդգրկում է մեր հայրենակից Մարկոս Գրիգորյանի (համաշխարհային կերպարվեստում հայտնի է որպես հողարվեստի հիմնադիր) հավաքածուի ցուցադրությունը: Նա նաև հայտնի հավաքորդ էր: 1990-ականների սկզբին Գրիգորյանը ոչ միայն իր արվեստի գործերը, այլև ողջ հավաքածուն փոխադրեց Հայաստան և նվիրեց ՀՀ-ին այն ակնկալիքով, որ շենք կհատկացնեն: Նյութերն առժամանակ հանձնեցին այս թանգարանին, բայց, ցավոք, տարածք այդպես էլ չտրամադրեցին: 2011-ին՝ այս թանգարանում տնօրեն նշանակվելուց և հիմնանորոգման աշխատանքներ կատարելուց հետո պարտքս եմ համարել թանգարանի ցուցադրական մակերեսի ուղիղ կեսը հատկացնել Գրիգորյանի հավաքածուին, որովհետև նախ աներևակայելի հարուստ նյութ է, և երկրորդ՝ այլևս հույս չկար, որ հավաքածուին առանձին շենք կհատկացնեն: Կար նաև երրորդ պատճառ. երբ թանգարան են այցելում սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես տարբեր արվեստագետների ժառանգները, ես նրանց բերում եմ Մ. Գրիգորյանի օրինակը, որ չվարանեց իր հավաքած ու ստեղծած մշակութային արժեքները հանձնել հայրենիքին: Օրինակն աշխատում է:

-Անդրադառնանք թանգարանի նյութերի չցուցադրվող հատվածներին:

-Ցուցադրվող հատվածը ոչ թե մեր հիմնական, այլ ցանկալի գործառույթն է, որ լայն հանրությանը պատկերացում տանք՝ ինչ գանձեր են պահպանվում թանգարանում: Դրա համար ցուցասրահի աշխատողները պիտի կարողանան այցելուի գիտակցությանը հասցնել՝ այն, ինչ նրանք տեսնում են այդ պահին, ընդամենըփոքրհատվածնէթանգարանիհարստության: Մեր թանգարանի հիմքը գրականության, թատրոնի, կինոյի և երաժշտության չորս գիտական բաժիններն են, որ զբաղվում են արխիվների մշակմամբ: Դրանք պահվում են շենքի առաջին հարկում՝ ֆոնդապահոցներում: Ֆոնդապահներն էլ այդ ամենը պահպանում են և սպասարկում այցելուներին: Նաև ունենք հայագիտական հարուստ գրադարան՝ 100.000 միավորից ավել արժեքավոր գիրք ու մամուլով, որոնցից հինգ հարյուրը հնատիպ գրքերն են:

Թանգարանի գիտաշխատողները մեր հպարտությունն են: Արխիվային փաստաթղթերի մշակումը հեշտ գործ չէ: Նշածս մեկուկես միլիոն միավորն իրենից ներկայացնում է 1200 հեղինակների և տասնյակ հայտնի դպրոցների արխիվներ: Մեր գիտաշխատողներն ունեն այդ արխիվները մշակելու կատարյալ սկզբունք: Ցանկացած փաստաթղթի սպասարկում տևում է 4-5 րոպե: Ուղղակի ցավալի է, որ չկա փոխարինող սերունդ: Այս բարդագույն գիտական աշխատանքը, այն էլ ցածր աշխատավարձով, չի հրապուրում երիտասարդներին: Մեր ունեցած ներուժն էլ փոքրաթիվ է: Համալրմանը համընթաց չենք հասցնում մշակել: Ցավալի է, բայց այս տասնամյակների ընթացքում նյութերի կեսն ենք հասցրել մշակել:

-Ինչպե՞ս է որոշվում՝ որևէ արվեստագետին պատկանող իրերը պահվեն Գրականության և արվեստի թանգարանու՞մ, թե՞ նրա անունը կրող առանձին թանգարանում:

-Որևէ գործչի պատկանող թանգարանում հիմնականում պահպանվում են նրա անձնական իրերը, իսկ մեզ մոտ՝ փաստաթղթերը: Պատճառները մի քանիսն են. մեր ֆոնդապահոցներն ունեն գոնե նվազագույն պայմաններ, որ հնարավորինս կերկարացնեն այդ թղթային կրիչների կյանքը: Նաև մեզ մոտ դրանք թվայնացվում են, մշակվում: Եվ վերջին ամենակարևոր հանգամանքը, երբ մարդիկ (հիմնականում ուսանողներ, ասպիրանտներ, նաև արվեստի ոլորտը ներկայացնող լրագրողներ) գալիս են մեր թանգարան՝ որևէ հեղինակի փաստաթղթերը ուսումնասիրելու, բնականաբար, վերլուծում են ոչ միայն հետաքրքող հեղինակի փաստաթղթերը, այլև այն հնարավոր հեղինակների, որ առնչվել են իրենց ուսումնասիրության օբյեկտին: Հետևաբար, բոլոր այդ փաստաթղթերը պիտի պահվեն մեկ վայրում:

-Թանգարանն ունի վեց մասնաճյուղ: Որո՞նք են դրանք և ի՞նչ վիճակում են գտնվում:

-Այս պահին մեր ենթակայությամբ գործում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, Ակսել Բակունցինը՝ Գորիսում, Պերճ Պռոշյանինը՝ Աշտարակում և լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի թանգարանը, որն այժմ, զանազան պատճառներով, կարելի է ասել, չի գործում: Երևանում ունենք երկու մասնաճյուղ՝ Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները:

Դրանց պահպանությունը մեր ամենացավոտ խնդիրներից է: Մենք որևէ լծակ կամ հնարավորություն չունենք այլ թանգարաններ ղեկավարելու, առավել ևս՝ ապահովելու նրանց բնականոն գործունեությունը, շարունակական զարգացումը: Այնուամենայնիվ, կարողացել ենք որոշ հարցերում հասնել հաջողության: Ես նախ ստեղծել եմ Միջոցառումների կազմակերպման և հանրահռչակման բաժինը, որ հեռախոսով մշտական կապի մեջ լինենք մասնաճյուղերի հետ և այցելենք գոնե ամիսը մեկ անգամ: Դրանից բացի՝ տարբեր կազմակերպությունների կամ անհատների կարողացել ենք շահագրգռել այս կամ այն վերանորոգչական աշխատանքն անելու համար: Արդյունքում թանգարաններից շատերում անցկացվել է ջեռուցում, որն ուղղակի անհրաժեշտություն էր: Շուտով կավարտենք Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի կոսմետիկ վերանորոգումը: Կարևոր եմ համարում նաև Բակունցի տուն-թանգարանի այգու ցանկապատումն ու առանձնացումը հարևան այգիներից: Եվ որքան էլ ամոթալի է բարձրաձայնելը, Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում այսքան տարի չի ունեցել սանհանգույց: Լուծվել է նաև այդ հարցը:

-Թանգարանը 2021-ին կդառնա հարյուր տարեկան: Ու՞մն է եղել ստեղծման նախաձեռնությունը: Ի՞նչ շրջադարձային փուլեր են եղել թանգարանի պատմության ընթացքում:

-Թանգարանի ստեղծման պատմությունը հաշվում ենք 1921-ից, երբ հիմնադրվեց Կուլտուրպատմական թանգարանը: Երևելի հայագետ Երվանդ Շահազիզն այդ թանգարանում հիմնեց գրական բաժին, որն այլ կերպ կոչվում էր Գրական թանգարան: Չարենցի, Մահարու հուշերում բազում պատառիկներ կան այդ թանգարանի մասին: Շահազիզը Նոր Նախիջևանից տասնյակ արժեքավոր արխիվներ բերեց, իր հորեղբոր՝ Ս. Շահազիզի արխիվը, Ռ. Պատկանյանի, Մ.Նալբանդյանի և այլոց:

1930-ականն թթ Կոնսերվատորիայում բացվեց Ռոմանոս Մելիքյանի անվան կաբինետ, որտեղ հավաքվեցին այդ ասպարեզի երևելիների իրերն ու արխիվները: Նույն տարիներին Գեղարվեստաթատերական ինստիտուտում բացվեց Թատերարվեստի թանգարանը, որտեղ հավաքագրվեցին թատրոնի ասպարեզին առնչվող թանգարանային նյութերը: Տարիների ընթացքում այս երեք թանգարաններն էլ շատ հարստացան: 1950-ականներին ԽՀ-ի կառավարությունը որոշեց դրանք միավորել մեկ հարկի տակ՝ Գրականության և արվեստի թանգարանի: 1967-ին, երբ նշվում էր Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակը և ժողովրդի գիրկը վերջապես վերադարձած հանճարի առջև մեղավորության զգացում կար, այս թանգարանը մի շարք այլ հաստատությունների պես կոչվեց բանաստեղծի անունով: Հենց այդ տարիներից էլ թանգարանը սկսեց համալրվել նաև կինոյին առնչվող նյութերով:

-Ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվում թանգարանում:

-Մենք ունենում ենք գրեթեամենօրյա միջոցառումներ թանգարանի դահլիճում, որ տրամադրում ենք անվճար հիմունքներով, բայց ամեն կերպ վերահսկում ենք իրականացվող միջոցառումների որակը: Ինքներս այստեղ տարվա ընթացքում փոքրիկցուցադրությամբ կամ ցերեկույթով անդրադառնում ենք գրեթեբոլորհոբելյաններին:

Հաճախ դառնում ենք նաև միջոցառումների համակազմակերպիչներ թե´ խորհրդատվությամբ, թե´ նյութերի տրամադրմամբ: Նախաձեռնում ենք նաև արտագնա ցուցադրություններ, որ թանգարանի նյութերը հնարավորինս շատ շրջանառվեն: Անգամ Հյուսիսային պողոտայի ներքնահարկում կազմակերպել ենք Կոմիտասի 150-ամյակին նվիրված ազգային նվագարանների ցուցադրություն՝ համաձայնության գալով Տաշիր ընկերության հետ: Սա քաղաքի ամենաբանուկ հատվածներից է, որտեղով օրական 15-20.000 մարդ է անցնում, և հանկարծ ապակե գեղեցիկ պահարանների մեջ տեսնում են ազգային նվագարաններ, իսկ կենտրոնում՝ Կոմիտասի յոթ սրինգներից մեկը: Մարդիկ կարդում են տակագրերը և պարզում՝ ցուցադրված 20 ազգային նվագարանից բացի՝ մեր թանգարանի երաժշտական ֆոնդում կա ազգային նվագարանների մի մեծ հավաքածու: Եվ գալիս են թանգարան՝ մնացածն էլ տեսնելու:

«Երևան» հյուրանոցում կազմակերպել ենք 5-6 ցուցադրություն, որ սեփականատեր իտալացիները ջերմությամբընդունեցին: Ժամանակին այդ հյուրանոցը կոչվում էր «Ինտուրիստ», որտեղ հանգրվանել են տասնյակ հայ երևելիներ՝ Ե. Չարենց, Վ. Սարոյան, Շ. Ազնավուր և այլն: Հենց նրանց էլ վերաբերել են մեր ցուցադրությունները:

Մեզվստահվածգանձերը նման եղանակներով հետաքրքիր ճանապարհ են անցնում՝ հանրության ուշադրությունը բևեռելով թանգարանի վրա:

-Գո՞հ եք այցելուների քանակից: Ինչպիսի՞ մեթոդներ եք կիրառում՝ թանգարանն այս սերնդի ներկայացուցիչներին առավել գրավիչ դարձնելու համար:

-Վերջին երկու տարիներին կարելի է գո հլինելու մասին խոսել, որովհետև թանգարանի ցուցադրական հատված սկսել են շատ այցելել: Նախկինում մեր հիմնարկն առավելապես հայտնի էր գիտաշխատողներին: Այժմ մեր մտահոգությունն այն է՝ եթե միաժամանակ այցելեն 3 կամ 4 դասարան, ապա շենքի պայմանները թույլ չեն տա ընդունել նրանց: Դրա համար մշակել ենք երկու տասնյակից ավելի կրթական ծրագրեր, որ օգնում են թանգարանի որևէ հատվածում անցկացնել ծրագիր մի խմբի համար, մինչ մյուս խումբը դուրս կգա ցուցասրահից: Դպրոցները սիրում են մեր կրթական ծրագրերը:

Սրահներում ունենք սենսորային կրպակներ, որ նույն համակարգչի սկզբունքով աշխատող սարքեր են: Մենք թվայնացրած ֆոնդերի մեծ մասը տեղադրել ենք դրանց մեջ, և էքսկուրսիայի ավարտից հետո այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալու ֆոնդերում պահպանվող հսկայածավալ նյութին: Նաև ունենք սարքավորումներ, որոնց օգնությամբ այցելուները լսում են Կոմիտասի, Վահրամ Փափազյանի և այլոց կենդանի ձայները:

-Ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի թանգարանը:

-Ամենամեծ խնդիրն այն է, որ լայն հանրությունը և բոլոր պատկան մարմինները գիտակցեն հետևյալը. ճիշտ է, գրանցված ենք որպես թանգարան, բայց մյուս թանգարանների համեմատ, ցուցասրահները կազմում են մեր գործունեության 4-5 տոկոսը: Թանգարանի հիմնական գործառույթը գիտական-արխիվայինն է, և սխալ է մեզնից շարունակ ցուցադրություն ակնկալել:

Մեր ձեռքբերումը նյութական չէ: Այն հանրության շրջանակներում (այդ թվում նաև սփյուռքի) շահած մեր վստահությունն է: Եթե հետևենք համալրման վիճակագրությանը, ապա նույնիսկ խորհրդային լավագույն տարիներին՝ 1970-80-ական թթ, այնպիսի ծավալով համալրում չի ունեցել թանգարանը, ինչ այժմ: Արվեստագետներն ու նրանց ժառանգները պիտի հասկանան՝ ձեռքի տակ եղած փաստաթղթերի վերջին ճիշտ հանգրվանը այս թանգարանն է: Երբեմն նրանց տանում եմ մեր ֆոնդեր՝ցույց տալու թանգարանային գործը հենց ներսից: Արդյունքում մարդիկ սկսում են մեզ վստահել:

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Կուզենայի այս գործի նվիրյալներին մաղթել հոգեկան, ինչու չէ, նաև նյութական հատուցում: Թանգարանում աշխատող մարդիկ մի յուրահատուկ տեսակ են. նվիրվում եննույնիսկ սիմվոլիկ վարձատրությամբ, որովհետև նրանք ունեն ազգային արժեքները պահպանելու և դրանցով հպարտանալու հստակ գիտակցում: Դրա համար եմ ուզում, որ թանգարանների աշխատողները ևնրանցկատարածգործըվերջապես գնահատվեն...

Արփի Խաչատրյան

Գրականության եւ արվեստի թանգարան Կարո Վարդանյան հարցազրույց

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին