f

Անկախ

Այլեւս խցանը չկարողացավ մնալ շշի մեջ․ Հակոբ Բագրատունին` Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին


Անկեղծորեն՝ ցույցերն արդեն շատ փոքր ակտիվությամբ են շարունակվում, նախորդող օրերի պես խոշոր ցույցեր չկան, սակայն կառավարության հրաժարականը քաղաքական նոր վիճակ ստեղծեց։ Լիբանանի քաղաքական ուժերը դեռեւս չեն կարողանում նոր վարչապետի նշանակման շուրջ համաձայնության հանգել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։  

«Մեծ թվով օտարերկրյա պատվիրակություններ են այցելում՝ սկսած Ֆրանսիայի նախագահից մինչև Իրանի արտգործնախարար, արաբական երկրների վարչապետեր կամ արտգործնախարարներ, Թուրքիայի փոխնախագահ, եվրոպական զանազան միությունների ներկայացուցիչներ։ Նրանք Լիբանան են գալիս, պարզապես, իրենց բառերով, մարդասիրական օժանդակություն  ցուցաբերելու, բայց նաև քաղաքական որոշ դերակատարություն ստանձնելու համար»,- ասաց նա։

Ի՞ն է սպասվում Լիբանանում, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե  առանց դրա նոր կառավարություն կձևավորվի, Հակոբ Բագրատունին պարզաբանում է, որ Լիբանանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը դյուրին չէ։

«Որպեսզի այս խորհրդարանը լուծարվի, պետք է 128 պատգամավորի կեսը մանդատը վայր դնի։ Փաստորեն կառավարության հրաժարականը եղավ այն պատճառով, որ վարչապետը հանկարծ, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, պահանջեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ երկու ամսվա ընթացքում, սակայն քաղաքական ուժերը և խորհրդարանական մեծամասնությունը նման տրամադրվածություն չունեն։ Կան քաղաքական ուժեր, որոնք տրամադրված են իշխանափոխության, բայց այսօրվա մեր հիմնական խնդիրը նոր վարչապետի նշանակումն է և կառավարության կազմը»,- նշեց Հակոբ Բագրատունին։

Հարցին, թե վարչապետի թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են, Լիբանանի խորհրդարանի  դաշնակցական պատգամավորը պատասխանում է, որ հիմնականում խոսվում է նախկին վարչապետ Սաադ Հարիրիի մասին։

«Նա երկրի քաղաքական այն դեմքերից է, որի հանդեպ փողոցի ժողովրդական շարժումը որոշ վերապահումներ ունի, իբրև երկիրը այսպիսի վիճակի հասցնելու   մեծագույն դերակատարներից մեկը։ Թեև  նախկին վարչապետ Սաադ Հարիրիի թեկնածությունը կարող է դրական թվալ, որովհետև իր կապերով, և այն զորակցությամբ, որ կարող է ստանալ արաբական ծոցի երկրներից  կամ արևմուտքից, սակայն վերջնական եզրակացություն չկա։ Տալիս են նաև ԱՄՆ-ում  նախկին դեսպան Նավաֆ Սալամի անունը, սակայն որոշ քաղաքական ուժեր մերժում են նրան, նկատի ունենալով նրա՝  խիստ ամերիկամետ մոտեցումները։ Ներկա դրությամբ Լիբանանում անուններ են հնչում և շատ արագ էլ ասպարեզից հետ են քաշվում։ Ենթադրում եմ, որ պետք է սպասել մի քանի օր այս մասին նախնական կարծիք հայտնելու համար»,- ասաց Հակոբ Բագրատունին։

Լիբանանի խորհրդարանի  դաշնակցական պատգամավորն ընդգծում է, որ երկրում տեղի ունեցող ցույցերի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է։

«Երկիրը հասցված է թշվառության մակարդակի, քաղաքացիների ներդրումները դրամատներում  կամ ի պահ տրված գումարները  սառեցված են, ամերիկյան դոլարը  ահռելի բարձրացել է»,- նշեց Հակոբ Բագրատունին և ավելացրեց․

«Լիբանանցին, որ ժամանակին համարվում էր բարեկեցիկ, լավ վիճակում գտնվող  քաղաքացի, այսօր  հասել է թշվառության, միջազգային չափանիշներով աղքատության։ Այնպես որ տնտեսական  վիճակը հիմնական խնդիրն էր, որ ժողովրդին մղեց  դժգոհության, որի հետ ավելացավ նաև ընկերային անարդարությունը,  կառավարման փտածությունը, պետական ունեցվածքի կողոպուտը։ Բնականաբար, այս ամենին գումարվում են քաղաքական իմաստով Լիբանանի վրա ամերիկյան կողմի սահմանափակումներրը, սիրիացի, պաղեստինցի գաղթականների խնդիրը։ Գիտեք այս ամբողջ պատկերը  խճճված  է, տարիների կուտակումի արդյունք է։ Այլևս խցանը չկարողացավ մնալ շշի մեջ և անխուսափելի պայթյունը տեղի ունեցավ»,- նկատեց նա։

Օգոստոսի 4-ին՝ պայթյունից հետո Բեյրութ այցելած Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Էրդողանը հրահանգել է Թուրքիայի քաղաքացիություն տալ Լիբանանի այն քաղաքացիներին, որոնք կասեն, թե թուրք են կամ թուրքմեն։  Այս հայտարարությանը Լիբանանի քաղաքական վերնախավի ու հասարակության արձագանքի մասին Հակոբ Բագրատունին նշում է՝ ոչ բավարար զգոնությամբ․  

«Մենք այս հարցը  բարձրաձայնել ենք, սակայն, դժբախտաբար, Լիբանանի քաղաքական ուժերը դա վերագրել են մեր՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած, իրենց բառերով՝ զգայնությանը, իսկ իմ բառերով՝ թշնամությանը։ Այսօր, սակայն, հստակ է, որ թուրքական դերակատարությունը  անցել է ամեն սահման և պետական շրջանակները՝  հանրապետության նախագահից սկսած մինչև այլ քաղաքական ուժեր այս թեմային անդրադառնում են։ Սակայն, Լիբանանը համայնքային երկիր է, և Թուրքիային զորակցող համայնք կա Լիբանանում, որոնք լարվածություն են առաջացնում  ամեն անգամ, երբ օրակարգում հայտնվում է Թուրքիայի դերակատարության հարցը։ Բայց ճիշտ որ Թուրքիան  այս դերակատարությունը տասնամյակից ավելի ստանձնել է Լիբանանում, ճիշտ է նաև, որ այս դժվարությունները պետք է շարունակվեն։ Թուրքիայի դերակատարությունն օր օրի ավելանում է, բայց քաղաքական ուժերի շրջանում ավելի գիտակից մթնոլորտ  է ստեղծվել, որ զգուշանան թուրքական դերակատարությունից»,- ասաց Լիբանանի խորհրդարանի  դաշնակցական պատգամավորը։

Հակոբ Բագրատունի Լիբանան հայկական սփյուռք խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին