f

Անկախ

Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ»


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ»

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։
Թե բա, էս ո՞ւր ես Աստված ջան, որ սենց մարդը հրաժարական ա տալիս ու դու ձեն չես հանում։

Գուցե Արթուր Մեսչյանը լավ «բարդ» երգիչ է, գուցե նա նաեւ լավ ճարտարապետ է։ Ես չգիտեմ, բայց պրոֆեսիոնալների հետ չեմ վիճում։
Սակայն, ես որպես ՀՀ քաղաքացի ու նաեւ որպես Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, ում թիմը Երեւանը ապրելու համար առավել հարմարավետ քաղաք դարձնելու լուրջ ծրագիր էր ներկայացրել, եւ ոչ միայն սլայդներով ու պլպստան բրոշյուրներով, այլեւ երեւանցու սեղանին էինք դրել կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ ժամանակացույցով պայմանավորվածություններ՝ քաղաքի աղբահանության, էլեկտրական տրանսպորտի, մահվան վերելակները վերցանելու, քաղաքի կանաչապատման ու բազմաթիվ այլ իրատեսական ծրագրեր, որոնց տակ կոնկրետ գումարներ էին դրված, շատ մեծ գումարներ։ Ու ահա ես ուզում եմ խիստ առարկայական, առանց էմոցիաների եւ՝ «ուր էիր Աստված կանչելու», Արթուր Մեսչյանին մի քանի թեթեւ հարց տալ։
Հարգարժան «բարդ» ու հարգարժան ճարտարապետ, երեւանցին մերժեց Երեւանը մաքուր, լուսավոր կանաչապատ, անաղբ դարձնելու մեր ծրագիրը, որովհետեւ «դմբ-դմբ-հու»- ի աղմուկը էն ժամանակ խլացրեց ցանկացած բանական միտք։
Հետո եկաք դուք ու միանգամից մի քանի խոշորածավալ ծրագիր շփփացրեցիք. մեկը՝ մինչեւ 2019-ի վերջը ավարտին հասցնել Աջափնյակի նոր մետրոյի երկու կայարանի նախագծման աշխատանքներն ու սկսել շինարարությունը, ու էլի մինչեւ 2019-ի վերջը պիտի սկսվեին 32 տեղանոց նոր ճոպանուղու շինաշխատանքները, որը որպես քաղաքային տրանսպորտի տեսակ, Մասիվը պիտի կապեր Կենտրոնին։
Հա, հետո էլ էդ ճոպանուղու մի գիծ էլ քաշելու էիք դեպի Հաղթանակ զբոսայգի։
Չեմ հիշեցնում էն մանր-մունր ծրագրերը, որոնց մասին խոսեցիք ձեր նշանակման 100 օրվա ասուլիսի ժամանակ։ Ընդամենը հիշեցնում եմ էս երկու, ինչպես դուք ասեցիք էդ ասուլիսում, ստրատեգիական ծրագրերը, որոնք միանշանակ արվելու են։

Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, ով տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով։ Եթե կա, խնդրում եմ ինձ տեղյակ պահի, թե որտե՞ղ է մետրոյի «Աջափնյակ» կայարանը. ի դեպ, ըստ Մեսչյանի՝ երկու կայարանները, որովհետեւ ինքը Աջափնյակում խոստացել էր մետրոյի երկու կայարան կառուցել։
Ու եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, էդ էլ ասեք՝ տեղը իմանանք։

Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երեւանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երեւանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երեւանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք եւ ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակները արեցիք։

Նաիրա Հարությունյան Արթուր Մեսչյան ֆեյսբուքյան գրառում խմբագրի ընտրանի

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին