f

Անկախ

Սուտը, կեղծիքը և դեմագոգիան. սրանցով է առաջնորդվում Նիկոլն իր գործունեության մեջ...


Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Նիկոլը ոչ մի թեմայի վերաբերյալ խորը տեղեկացված չէ, գիտելիք չունի, բացի այդ, չի վարանում սեփականաշնորհել այն, ինչի հետ նաև որևէ կապ չունի, ինչպես նաև "մոռացության" է տալիս իր չիրականացրած և տապալված խոստումները...

Նիկոլը հարցազրույցի ժամանակ բացարձակ չանդրադարձավ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու տապալված իր ծրագրին...
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի սերտ կապերին՝ մոռացավ, թե մինչև վարչապետ դառնալն ինչեր էր ասում այդ վերը նշված կազմակերպությունների հասցեին...

Փորձելով ցույց տալ, որ բացարձակ կապ չունի քաղաքականացված քրեական գործերի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ՝ անցավ դեմագոգիայի և փորձում էր հաղորդավարին համոզել, որ այդ հարցով իբրև թե զբաղվում են իրավապահները՝ մոռանալով այն մասին, թե ինչ հետապնդումների են ենթարկվել և ենթարկվում Քոչարյանին ազատ արձակած դատավորները... Էլ չասեմ, թե ՀՔԾ պետն ու դատախազը ում են ծառայում...

Ամենազավեշտալին Փաշինյանի պատասխանն էր կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ... Հաղորդավարի այն դիտարկմանը, որ տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարում նա ձախողվել է, Նիկոլը պատասխանեց, որ շատ վաղ է գնահատականներ տալը...
Հետաքրքիր է, ի՞նչն է վաղ... Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին հորիզոնականը 1 միլիոն մարդու հաշվարկով և՛ վարակվածների, և՛ մահացածների թվով... Ստացվում է՝ Փաշինյանը դեռ հույս է տածում, որ մեր որևէ հարևաններից մեկի մոտ այն նույն աղետալի վիճակը կլինի ինչ մեզ մոտ, և նա հպարտորեն կարձանագրի, որ վարակվածների և մահացածների թվով մենք առաջատարը չենք տարածաշրջանում...

Ամեն դեպքում Նիկոլի հարցազրույցը HARDtalk-ին՝ ոչինչ ամեն ինչի մասին էր... Սուտը, կեղծիքը և դեմագոգիան. սրանցով է առաջնորդվում Նիկոլն իր գործունեության մեջ...

Գագիկ Համբարյան Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ
Արմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից
Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու
«Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով. նա խնդրանքով դիմել է իր հետ շփված մարդկանց
6 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց
«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը
«Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվ
«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին
«Հրապարակ». ՍԴ-ում հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա. որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա
«Փաստ». Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ
Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի գրեթե 1700 դեպք հայտնաբերվել է
Սննդաբանը՝  նախաճաշի ամենավտանգավոր կերակուրների մասին
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 50 հազար  դեպք է հաստատվել
Հայտնի  է դարձել, որ  համաճարակը դրական ազդեցություն է ունեցել Երկիր մոլորակի  մթնոլորտի վրա
Ջոն  Լենոնի մարդասպանը բացատրել է իր հանցագործության պատճառը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային  հրադադարի կոչով է հանդես եկել  
ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի COVID-19- ով  հնարավոր վարակման պատճառով
Ավելին
Ավելին