f

Անկախ

Չեմպիոնների լիգա.«Բարսելոնա»-«Բավարիա»՝ 2:8


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ և առավելության հասավ 8։2 հաշվով։

Առաջին խաղակեսի 4-րդ րոպեին հաշիվը բացեց  «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Երեք րոպե անց սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

21-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը խփեց գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ 27-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ 31-րդ րոպեին Մյուլերը ձևակերպեց դուբլ։

Երկրորդ խաղակեսում իսպանացի Էնրիկե Սետիեյի ղեկավարած թիմը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Ջոշուա Կիմիխը խփեց «Բավարիայի» 5-րդ գոլը։ 

Վերջին րոպեներին 3 գոլ խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և գերմանական թիմում վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն՝ դուբլ։ 

«Բավարիան» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 2։8 
Դավիդ Ալաբա, 7, ինքնագոլ, Լուիս Սուարես, 57 - Թոմաս Մյուլեր, 4, 31, Իվան Պերիշիչ, 21, Սերժ Գնաբրի, 27, Ջոշուա Կիմիխ, 63, Ռոբերտ Լևանդովսկի, 82, Ֆիլիպե Կոուտինյո, 85, 89

Սպորտ ֆուտբոլ Չեմպիոնների լիգա Բարսելոնա Բավարիա

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին