f

Անկախ

Երևանում ձերբակալված «օրենքով գող» Ալոն պրոբացիոն ծառայության հսկողության տակ է եղել. մանրամասներ


Երևանում երեկ՝ օգոստոսի 13–ին կատարված  խուզարկությունների արդյունքում հայտնաբերված  և ձերբակալված «օրենքով գող», 55–ամյա Ալեքսանդր Մակարյանը, ով առավել հայտնի է «Ալո» մականվամբ, Պրոբացիոն ծառայության շահառու է։ Մեր տեղեկություններով՝  նա մինչև դեկտեմբեր  պետք է գտնվեր Պրոբացիոն ծառայության հսկողության տակ։

Աեքսանդր Մակարյանը, ով  «օրենքով գող» է կարգվել 1991–ին, ՌԴ քաղաքացի է։ Նա նախկինում երեք անգամ դատապարտված է եղել ապօրինի կերպով զենք–զիանամթերք ձեռքբերելու, պահելու համար։ Վերջին անգամ Մակարյանը դատապարտվել է հինգ ամիս ժամկետով ազատազրկման նախորդ տարի՝  2019թ. փետրվարի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով՝ ապօրինի կերպով զգալի չափերով թմրամիջոց և ռազմամթերք պահելու համար։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը 2019թ. հուլիսին բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք պահելը) առաջադրված մեղադրանքում Մակարյանին արդարացրել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ  ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ձեռքբերելը) նրան դատապարտել է ազատազրկման 4 ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանը, սակայն վերջնական որոշում է կայացրել Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով` նրա վարքի հսկողությունը դնելով ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։ Ի դեպ՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը (խմբ– այս տարվա հուլիսին աշխատանքից ազատվել է՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ)՝ խնդրելով բեկանել այն և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ։

 

 

Հիշեցնենք, որ երեկ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը։ Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի», որն էլ այլ անձի միջոցով  այդ վեճը լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել «զոն նայողին»։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա  Եգանյանը NEWS.am–ին հայտնեց, որ հիշյալ դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ  223.2 հոդվածի  2–րդ մասի  5–րդ կետի հատկանիշներով, այն է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը։ Նշենք, որ հիշյալ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Ի դեպ՝ սա  քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված  արդեն 7–րդ քրեական գործն է։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը NEWS.am–ին հայտնեց, որ Քրեական ենթամշակույթի հանցակազմով մինչ օրս հարուցված քրեական գործերից  3-ը միացվել և քննվում են մեկ վարույթում: Ընդհանուր առմամբ այս հանցակազմով հարուցված բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

ձերբակալություն «օրենքով գող» Ալո Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի բակում, որտեղ ընթանալու է Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը
Չի եղել գեթ մեկ ազգային տոն կամ հիշատակի օր, որ այս շրջիկ կրկեսի հերոսները չհորինեն մի հիմար ու դատարկ թեմա. Ղազինյան
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ուղիղ
Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Այս պահի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնում ոչ առաջադրման, ոչ չառաջադրման մասին որոշում չունեմ. Խունդկարյան
«Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում
Վաղը տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով
ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 22-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 77 դեպք
Մահվան ելքով վրաերթ Էջմիածին-Շահումյան ճանապարհին
Ելփին գյուղում բռնկված հրդեհը մարված է. այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից
Փարպի գյուղի Դրաստամատի փողոցում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան
Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է
Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ
Արմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից
Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու
«Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը
Ավելին
Ավելին