f

Անկախ

«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, որ շատ հայերի համար «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերը խորտակվել են». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Փաշինյանին` նշելով, որ արդեն երկու տարի է, ինչ վերջինս իշխանության է, և խոսել է հայ ժողովրդի շրջանում «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերի մասին:

«Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Դուք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մեծ հույսերով եկել եք իշխանության: Երբ ես նայում եմ Հայաստանին, կարծես այժմ շատ հայեր զգում են, որ այդ հույսերը խորտակվել են: Ի՞նչն է սխալ ընթանում»,-հարցրել է հաղորդավարը:

ՀՀ վարչապետը չի համաձայնել հաղորդավարի հնչեցրած մտքին:

«Ես չեմ համաձայնի ձեր տպավորության հետ, քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսնում են, որ իրենք ապրում են ժողովրդավար երկրում: 2019 թվականին մենք ամենամեծ տնտեսական աճն ենք ունեցել Եվրոպայում: Մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել բոլոր վարկանիշներով` ժողովրդավարության զարգացում, խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, հակակոռուպցիոն քաղաքականություն: Երկու տարի անընդմեջ միջազգային պարբերականները Հայաստանը ճանաչել են որպես տարվա երկիր՝ ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տնտեսության ոլորտում: Այո՛, կորոնավիրուսի համավարակը ընդհատեց դա, սակայն մենք շարունակելու ենք մեր թռիչքը»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում պաշտպանել է նաև իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից:

Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Տեսանյութում այդ հատվածը 01:25 րոպեից.

Տեսանյութ հարցազրույց Նիկոլ Փաշինյան BBC հեռուստաալիք խմբագրի ընտրանի

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին