f

Անկախ

«Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով


«ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ամփոփ տեղեկատվություն: Նկատենք, որ հաշվետվության մեջ արձանագրվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։

Այսպիսով, ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով. 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը: Շեղումը կազմել է 161.2 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում:

 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է պետական բյուջեի 8 ծրագիր՝ նախատեսված 11-ի փոխարեն: Ծախսերը կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 56.3%-ը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովման նպատակով, որը կազմել է կիսամյակային ծրագրի 85.8%-ը: 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ ՀՀ Ազգային ժողովի ծախսերը նվազել են 5.4%-ով կամ 112.1 մլն դրամով:

Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ձեռք է բերվել 60000 բժշկական հավաքածուներ, 230.000 հատ պաշտպանիչ բժշկական պարագաներ, կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով 102 հատ առողջապահական սարքեր։ Ամբողջությամբ օգտագործվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահական ծառայությունների համար նախատեսված միջոցները, որոնք կազմել են 842.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն աճել են 9.9 անգամ կամ 8.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված միջոցառումների ֆինանսավորմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

պետական բյուջե ծախսեր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց
Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները
Թշնամական չորս ԱԹՍ են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. Փաշինյան
Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները
Ռուսաստանի Դաշնությունը Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տվյալներ ունի․ Զախարովա
ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում. խուճապի մատնվելու կարիք չկա
ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։
Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ
Զոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունեց` նվիրված Արցախյան հակամարտությանը. Աշոտյան
ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ԳՀՎ-ի գործակալ է հայտարարվել
Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը
Ադրբեջանական անօդաչուի խոցումը
Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. ՊՆ խոսնակ
Իրանում ադրբեջանական արկն ընկել է Փարվիզխանլու գյուղի տներից մեկի վրա. 6-ամյա երեխա է վիրավորվել
Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան
Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
Էրդողանի պատասխանը՝ Ղարաբաղի վերաբերյալ Պուտինի, Թրամփի և Մակրոնի հայտարարություններին
Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին
ԼՂ-ում ծավալվող իրադարձությունների ֆոնին Իրանի տարածք 3 արկ է ընկել. Թեհրանն ադրբեջանական անօդաչու է խոցել. լրատվամիջոցներ (լուսանկարներ տեսանյութ)
«Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն
«Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան». Մարգարիտա Սիմոնյան
Էրդողանը կրկին վիրավորել է Հայաստանը
Ավելին
Ավելին