Անկախ արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխություններին այս տարվա առաջին կիսամյակի մեր խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը մնացել է նույնը:
Փոխվել են միայն այդ երկրների մասնաբաժինները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ռուսաստանի կշիռն աճել է, մյուս երկուսինը՝ նվազել:
Արտաքին ապրանքաշրջանառության առաջին տեղում Ռուսաստանն է՝ մեր արտաքին առևտրի 46.8 % մասնաբաժնով: Ռուսաստանը 2019թ նույնպես առաջին տեղում էր՝ ընդհանուրի 28.1 %-ով:
Երկրորդ երկիրը Չինաստանն է՝ 19.7 %: Չինաստանը 2019թ էլ երկրորդ տեղում էր, բայց ավելի ցածր՝ 21.4 %-ով:
Երրորդ երկիրը Թուրքիան է՝ 10.7 %: Այդ երկիրը 2019թ էլ երրորդ էր, բայց մի փոքր ավելի ցածր մասնաբաժնով՝ 9.9 %: