ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերհովան հայտարաել է, որ այս փուլում կազմակերպությունը չի կարող հաստատել, որ կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը։
Վան Կերհովան ասել , որ ԱՀԿ-ն տեղեկություններ է ստանում այն մասին, որ որոշ երկրներում, իբրև, գրանցվել են կրկնակի վարակման դեպքեր:
«Այս պարագայում պետք է հաշվի առնել շատ գործոններ, - նշել է մասնագետը, - օրինակ, թե ինչ թեստեր է անցել մարդը: Քանի որ երբեմն թեստը տալիս է դրական, բացասական և հետո կրկին դրական արդյունք, իսկ դա կրկնակի վարակում չի նշանակում »:
Բացի այդ, դեռևս հաստատված չէ, թե իմունիտետը որքան է տևում վարակվելուց հետո և որքան ուժեղ է:
«Կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել: Բայց մենք ակտիվորեն վերահսկում ենք իրավիճակը », - եզրափակել է վան Կերհովեն: