ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին հայտարարել է, որ երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի բարդություններից մահացածների թիվը գերազանցել է 19 հազարը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,625 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 336 324-ի:
Բացի այդ անցած 24 ժամվա ընթացքում Իրանում COVID-19-ից մահացել է 174 հիվանդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 19162-ի:
Ավելի վաղ Իրանում դիմակների կրումը պարտադիր էր հայտարարվել: