РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի ձերբակալության մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նա կասկածվում է մեծ գումարներ յուրացնելու, բյուջեի միջոցների ծախսման և այլ իրավախախտումների մեջ:
Պարզվում է, որ քրեական գործը քննության փուլում է:
Գերատեսչությունում հավելել են, որ քրեական գործի քննության մասին հասարակությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։