Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է դեկտեմբերի 9-ին Փարիզում Նորմանդական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
«Վստահ եմ, որ նա ինձ հասկացավ, շատ թափանցիկ հասկացավ: Թվում է, եթե այդպիսի դեմառդեմ շփում կա, անմիջապես հասկանում եք, թե ով է ձեր առջև, ինչպիսի մարդ է՝ չնայած հետախուզության տվյալներին: Ինձ թվում է, որ նա հասկացավ ինձ: Եվ նա հասկանում է, որ այս պատերազմը պետք է ավարտվի», - հայտարարել է Զելենսկին Интерфакс-Украина գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում:
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը հայտնել էր, որ Պուտինի հետ երկխոսության շնորհիվ Կիևին հաջողվել է վերադարձնել բանտարկյալներին ու նավերը, և կողմերը կարողացել են պայմանավորվել Նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման շուրջ: Զելենսկին նշել է, որ ինքը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավարի հետ: Նրա խոսքով ՝ կողմերը «ձևավորել են երկխոսության ձևաչափ, ինչը հանգեցրել է որոշ զգայուն որոշումների»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռու են տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալուց և տարբեր տերմինաբանություն են օգտագործում;